×


Նելլիի նոր ֆոտոշարքն ու դստեր արձագանքը :)

Նելլին կատարել է ոճափոխություն եւ ներկայանում է վառ կերպարային ֆոտոշարքով, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին։ Երգչուհին կրում է իր ընկերոջ՝ դիզայներ Վահան Խաչատրյանի իսպանական հավաքածուից երկու զգեստ. «Նա ունի իր ձեռագիրը, նրա զգեստները կանայք սիրով են կրում։ Այս նկարների հետ կապված նպատակներ կան, բայց դեռ չեմ բարձրաձայնի։ Վաղուց չէի ունեցել այսպիսի լուսանկարներ, իսկ աշխատանքում հաճախ ինձ անհրաժեշտ է լինում պրոֆեսիոնալ ֆոտոշարք»։

Նելլին


Երգչուհին հայտնել է, որ լուսանկարման ընթացքը հետաքրքրիր է անցել, քանի որ իր ընկերների հետ է աշխատել.«Տաթեւիկ Սեւոյանը դիմահարդարման միջոցով ընդգծեց դիմագծերս, շնորհակալ եմ նրան ինձ գեղեցկացնելու համար։ Ես շատ եմ սիրում նկարվել, յուրաքանչյուր գեղեցիկ կադր ինձ ուրախացնում է»։

Մեր հարցին, թե ինչպես է արձագանքել դուստրը, երգչուհին պատասխանել է. «Անահիտը հիացած է ինձնով, երբ նկարները տեսավ, ասաց՝ մամա, ես էլ եմ ուզում այսպիսի նկարներ։ Բնականաբար, ուրախանում եմ, որ աղջիկս ուզում է ինձ նմանվել»։

Նելլին


Ի դեպ, Նելլին ու Վահանն այժմ գործընկերներ են, քանի որ կրթությամբ ռեժիսոր երգչուհին զբաղվում է նրա խանութ-սրահի մենեջերի աշխատանքով, բացի այդ երաժշտական ակումբներից մեկի արտ-տնօրենն է.«Այժմ աշխատանքային օրակարգս ավելի շատ բիզնես ոլորտում է։ Նախկինում էլ տարբեր հեռուստածրագրեր եմ պատրաստել, այնպես որ, ավելի շատ սիրում եմ աշխատել կադրից դուրս»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Արման Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW