×


Նելլիի տեսահոլովակի շնորհանդեսի հյուրերն ու ամուսնու աջակցությունը

Նելլիի “Մի, մի արի” երգի տեսահոլովակի նկարահանումներին BRAVO.am-ն անդրադարձել է: Երեկ ժամանցի կենտրոններից մեկում կայացել է առաջին պաշտոնական դիտումը, որին ներկա են եղել երգչուհու գործընկերները եւ մտերիմները.“Քիչ մարդկանց եմ հրավիրել, քանի որ ցանկանում էի շնորհանդեսն անցկացնել սիրելի մարդկանց հետ։ Այստեղ են նաեւ տաղանդավոր փոքրիկ երգիչներ, ովքեր մեր ապագան են”։

Նելլիի տեսահոլովակի համերգ-շնորհանդեսին


Հաղորդավարուհի Կարինա Դանելյանը ներկայացրել է այն թիմին, որի հետ համագործակցել է երգչուհին.“Այսուհետեւ Նելլին խաղի մեջ է։ Ահա նրա աղջիկն էլ մեզ հետ է, ով հարցնում է` “մամ, էսօր քո հանդե՞սն է, սա էլ քո մանկապարտեզն է”,- ասել է նա եւ բեմ հրավիրել փոքրիկին, որն էլ փուչիկներ է հանձնել մայրիկին։

Մեզ հետ զրույցում Նելլին նշել է, որ լռությունից հետո որոշել է տեսահոլովակը ներկայացնել ոչ թե պարզապես պրեմիերայով, այլ համերգ-շնորհանդեսով. “Արտառոց ոչինչ չենք արել, ուղղակի ուրախ ու գունեղ երգ է։ Տեսահոլովակ նկարելով` առանձնապես ակնկալիք չունեմ, ուղղակի մարդիկ կհիշեն, որ երգում եմ, քանի որ այսօր հիմնականում զբաղվում եմ մանկական հաղորդման պրոդյուսինգով”։

Նելլիի ընտանիքը


Երգչուհու ամուսինը՝ Րաֆֆին, ոչ միայն նկարահանվել է որպես հեծանվորդ, այլեւ կադրից դուրս աջակցել է սիրելիին կազմակերպչական հարցերում.“Իմ կյանքում նրա մասնակցությունն ամեն օր ու րոպե է. չեմ պատկերացնում, թե ինչպես ամեն ինչ կհասցնեի առանց նրա։ Առավոտյան աչքերս բացելիս առաջինն ուզում եմ նրան ու աղջկաս կողքիս տեսնել”:

Կարինա Դանելյանը, Նելլին, Սոֆյա Դիլանյանը եւ Վահան Խաչատրյանը


Տեսահոլովակի օպերատորն Արտյոմ Աբովյանն է, երգչուհու եւ պարուհիների ոճաբանը Վահան Խաչատրյանն է, որին Նելլին ճանաչում է ութ տարեկանից, երբ սկսել է երգել “Դո-ռե-մի”-ում։ Վահանը նրա գրեթե բոլոր տեսահոլովակներում մասնակցություն ունի ոչ միայն որպես դիզայներ, այլեւ ռեժիսոր.“Ընկերական համագործակցություն է, քանի որ երբեւէ նպատակ չեմ ունեցել լուրջ ռեժիսուրայով զբաղվել։ Ընկերներիս առաջարկում եմ իմ գաղափարները, օպերատորներն էլ նկարում են”։

“Մի, մի արի” երգի տեսահոլովակն օրեր անց հասանելի կլինի համացանցում։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին