×


Նելլին, Արեւոն, Կարինան, Արմենը եւ այլք` հայկական “Մուլեն Ռուժ”-ում

Փարիզյան ամենահայտնի “Մուլեն Ռուժ” կաբարե-շոուն երեւանյան “Ռետրո” երաժշտական ակումբում վերածվել է հայկական շոու-ծրագրի։ BRAVO.am-ը ներկա է եղել նախագծի պրեմիերային, որին մասնակցել են Նելլին, Վլադ Պողոսյանը, “Հայաստանի ձայնը 2” նախագծից հայտնի Արեւո Գրիգորյանն ու Արմեն Հովհաննիսյանը եւ ուրիշներ։

Հայկական "Մուլեն Ռուժ" շոու-ծրագրի մասնակիցները


“In Step” պարային ստուդիայի պարուհիները երգիչների հետ ներկայացրել են պարային երաժշտական համարներ։ Ստուդիայի ղեկավար Դինա Սուջյանը հայտնել է, որ շուրջ մեկ ամիս նախապատրատվել են ու փորձեր արել.“Հայերի համար “Մուլեն Ռուժ”-ը հայտնի ու սիրված է, մենք էլ փորձել ենք իրականացնել նմանատիպ շոու, բայց միայն վերցրել ենք ինչ-որ դետալներ։ Ցավոք, իսկական մյուզիքլին ներկա չեմ եղել, հուսով եմ՝ մի օր կտեսնեմ”։

Արեւո Գրիգորյանը եւ Նելլին


Հաղորդավար Կարինա Դանելյանը երեկոյի բացմանը նշել է, որ հանդիսատեսին սպասվում է պարային տրամադրություն: Առաջինը ելույթ են ունեցել Նելլին ու Արեւոն՝ կատարելով հայտնի “Lady Marmelade” երգը։

Նելլին նշել է, որ համերգային ծրագիրը պարբերաբար կփոփոխվի.“Կարծում եմ՝ հետաքրքիր է այն առումով, որ երգիչներն ու պարողները բեմում միասին են պարում։ Կատարոմ ենք այն երգերը, որոնք հայերն են սիրում”։

“In Step” խմբի պարուհիները


Շուրջ երկու ժամ տեւողությամբ երեկոյի ընթացքում մասնակիցները կատարել են Ջեսսի Ջեյի, Էնրիկե Իգլեսիասի, “Ռեինկարնացիա”-ի, Թաթայի ու այլ երգիչների երգացանկից հայտնի հիթեր։ Արեւոն նաեւ երգել է “Յարը մարդուն յարա կուտա”-ն եւ Կոմիտասի “Կաքավիկ”-ը։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW