×


Նելլին կրկին կմայրանա

Երգչուհի Նելլին եւ ֆուտբոլիստ-մարզիչ Րաֆֆին շուտով երկրորդ անգամ ծնողներ կդառնան։ BRAVO.am-ի հետ զրույցում հղիության 6-րդ ամսում գտնվող Նելլին հայտնել է, որ կրկին դուստր կունենա եւ հավելել, որ 4-ամյա Անահիտն արդեն գիտակցում է, որ ընտանիքում համալրում է սպասվում:

Նելլին եւ Րաֆֆին` դստեր հետ` Դուբայում


«Աղջիկս հենց քույրիկ էր ցանկանում, որ խաղա, կերակրի ու խնամի։ Երբ իմացանք սեռը, առաջինը նրա համար ուրախացանք: Անհամբեր սպասում է քույրիկի ծնվելուն։ Աղջկաս ամեն ինչին մասնակից ենք դարձնում, որ չխանդի եւ իմանա, որ ապագա փոքրիկի հանդեպ իր պարտականությունները կունենա»,-նշել է նա:

Երեխայի անունը դեռ չեն ընտրել: Ըստ Նելլիի` Անահիտը երկու վատ տարբերակ է առաջարկել, բայց մտածելու ժամանակ դեռ ունեն եւ ամուսնու հետ քննարկում են։): Երգչուհին ինչպես առաջին, երկրորդ հղիությունը եւս թեթեւ է տանում.«Բացասական ոչ մի փոփոխություն չեմ զգում, նույնիսկ հիմա ավելի շատ եմ աշխատում, քան առաջին հղիության ժամանակ»։

Նելլին ընտանիքի հետ հանգստացել է Դուբայում


Նրանք տասն օրով մեկնել էին Դուբայ՝ ընտանեկան հանգստի.«Ընտրեցինք հունիս ամիսը, քանի որ հետո դժվարությամբ կկարողանայի ինքնաթիռ նստել։ Այս անգամ բոլորս պասիվ հանգստի կողմնակից էինք, քաղաքներով շրջելու փոխարեն նախընտրեցինք ջերմ արեւն ու ջուրը։ Կարողացանք լավ լիցքաթափվել, ամուսինս ու եղբայրս անգամ չէին զգում, որ հղի եմ, որեւէ խնդիր չեմ ունեցել։»։

BRAVO.am
Լուսանկարները՝ Նելլիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին