×


Ներքնազգեստ ընտրելու հմտությունները. կրե՞լ, թե՞ չկրել, այս է խնդիրը :)

Ներքնազգեստ ընտրելու եւ կրելու հատուկ հմտություններ կան, որոնց մասին պետք է քաջատեղյակ լինի գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ: Վերոհիշյալ հմտությունների, նաեւ այս տարվա նորաձեւ ներքնազգեստի մասին վարպետության դաս է տվել Somen Perele ֆրանսիական ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Կատյա Շարլը: Այսօր ձեզ ենք ներկայացնում 10 խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ճիշտ ընտրություն կատարել:

Ներքնազգեստ ընտրելու հմտությունները


Մի վախեցեք կրել գունավոր ներքնազգեստ. դա նորաձեւ է եւ գեղեցիկ: Սակայն գունավոր ներքնազգեստ ընտրելիս  համադրեք այն հագուստի երանգների հետ: Օրինակ, բազմերանգ վերնաշապիկի տակից կարող եք կրել միայն միագույն ներքնազգեստ: Բայց խուսափեք ճչացող գույներից. նման երանգի ներքնազգեստը վուլգարության նշան է:

Այս տարի նորաձեւ է մարմնագույն ներքնազգեստը: Իրեն հարգող յուրաքանչյուր աղջիկ պահարանում պետք է ունենա մարմնագույն ներքնազգեստի գոնե մեկ կոմպլեկտ: Սպիտակ ներքնազգեստ կրեք միայն սպիտակ վերնաշապիկների տակից, կամ էլ` առաջին ամուսնական գիշերը :):

Թափանցիկ հագուստի տակից սպիտակի փոխարեն մարմնագույն ներքնազգեստ կրեք: Սպիտակ գույնը միշտ աչք է ծակում թափանցիկ հագուստի տակից:

Ներքնազգեստ ընտրելու հմտությունները


Եթե կրծկալի ամրակները երեւում են, ուրեմն պետք է գունային երանգով սազեն վերնաշապիկին, կամ զգեստին:

Կառուցվածքն ընդգծող զգեստի տակից աղջիկներին խորհուրդ է տրվում կրել “շեյփ”` այսինքն` ձգող ու մարմնի կառուցվածքն ընդունող ներքնազգեստ: Նույնիսկ շատ նիհար լինելու դեպքում մարմնի կառուցվածքն էլ ավելի գեղեցիկ տեսք կունենա:

Եթե մեծ կուրծք ունեք, ապա պետք չէ ընտրել զարդանախշերով կրծկալ, այն արհեստականորեն ավելի է մեծացնում կրծքավանդակի չափսը: Փոքր կուրծք ունեցող աղջիկներին ու կանանց խորհուրդ է տրվում ընտրել եռանկյունաձեւ կրծկալ:

Ներքնազգեստ ընտրելու հմտությունները


Ներքնազգեստի չափը չպետք է փոքր լինի, այդ դեպքում հագուստի տակից երեւում են ձեր մարմնի բոլոր անհարթություններն ու վիզուալ գիրացնում ձեզ:

Կարող եք, իհարկե, հետեւելով նորաձեւությանը՝ տարբեր գույների ներքնազգեստ ընտրել, բայց պետք է համադրեք կրծկալի եւ կիսավարտիքի որակային ու գունային գամման:

Ներքնազգեստ կրելիս եւս գործում է “դրես-կոդ” ասվածը: Սպորտային հագուստի տակից երբեք մի կրեք երեկոյան, ժանյակավոր ներքնազգեստ, եւ հակառակը:

Եվ վերջում՝ հագուստի տակից ներքնազգեստը ցուցադրելու, կամ թաքցնելու ընտրությունը անհատական է: Բայց հիշեք` վուլգարության սահմանն անցնել երբեք պետք չէ:):

Bravo.am
Աղբյուրը` Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին