×


Նոնա Թելոյան.«Հ3-ից հեռացել ենք նույնիսկ առանց հրաժեշտ տալու»

Ամուսիններ Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն այլեւս չեն վարում Հ3-ի առավոտյան ծրագիրը: Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, թե ինչու են հրաժարվել հաղորդավարի աշխատանքից, նաեւ պատմել է առաջիկա ծրագրերի մասին:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


«Այդ հեռուստաընկերություն չենք վերադառնա, քանի որ պրոֆեսիոնալ մարդիկ գրեթե չկան եւ ամենն արվեստից շատ հեռու է: Չնայած` շատ հարգում ենք Արամ Հովհաննիսյանին, սակայն աշխատանքն ընկերության հետ չենք ուզում շփոթել: Հեռացել ենք նույնիսկ առանց հրաժեշտ տալու: Գուցե տնօրենը փոքր-ինչ չհասկացավ մեզ, քանի որ միշտ ասում էր, թե երեք ամսական հաղորդում է, որին պետք է մանկան պես մեծացնենք, բայց ես կարծում եմ` անառողջ վիճակը պետք է վերացնել»,-ասել է Նոնան:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը` Հ3-ի առավոտյան ծրագրի նկարահանումներին


Զույգը եթերում չի եղել դեկտեմբերից, իսկ ծրագրի նոր եթերաշրջանն այդպես էլ չի սկսվել.«Չէի ցանկանա զազրախոսել մի հեռուստաընկերության հասցեին, որը դեռ երկու տարեկան էլ չկա, եւ մանավանդ` նորածին առավոտյան ծրագրի: Արամ Հովհաննիսյանը խելացի տնօրեն եւ տաղանդավոր դերասան է, սակայն խնդիրներն այդպես էլ չլուծվեցին, իսկ դրանք երկուսն էին` ֆինանսական ճգնաժամ եւ ոչ պրոֆեսիոնալ մասնագետներ: Ամեն դեպքում շնորհակալ ենք, որ միակ եւ առաջին ուղիղ եթերը վստահել էին մեզ` գրագետ, բայց ոչ պրոֆեսիոնալ հաղորդավարներիս, իսկ մենք կարիք ունեինք հմտություններ ձեռք բերել պրոֆեսիոնալ խմբի օգնությամբ: Չունենալով ոչ մեկը, ոչ մյուսը` հասկացանք, որ տեղում դոփելն անպայման պետք է վնասի եւ ոչնչացնի երկու սկսնակ հաղորդավարի աշխատանքը: Կարծում ենք` սա պիտի գիտակցի արվեստ ստեղծող յուրաքանչյուր մարդ եւ առավոտից երեկո էկրաններին երեւալու փոխարեն մի պահ կանգ առնի»:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը` Հ3-ի առավոտյան ծրագրի նկարահանումներին


Խոսելով իր եւ ամուսնու նոր աշխատանքի մասին` Նոնան հետեւյալն է ասել. «Դավիթը փետրվարից նոր հաղորդում կվարի, որը կլինի միջոցառումների կազմակերպման մասին, իսկ ես առաջիկա աշխատանքիս հետ կապված փակագծերը բացել չեմ կարող, քանի որ խոսքը նոր նախագծի մասին է: Միայն որոշ ժամանակ անց պարզ կլինի կհամաձայնեմ, թե` ոչ»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին