×


Նոնա Թելոյանը կրկին ընդունել է ամուսնության առաջարկը :)

Դերասան-ամուսիններ Դավիթ Հակոբյանն ու Նոնա Թելոյանը նախորդ տարի այս ամիս միմյանց հավերժ սիրելու խոստում տվեցին, իսկ այսօր արդեն վայելում են փոքրիկ Էդուարդի ներկայությունը, որի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Զույգը համատեղ կյանքի մեկ տարին նշանավորել է յուրահատուկ ձեւով, Դավիթն էլ պահը բաց չի թողել սիրելի կնոջը կրկին անակնկալ մատուցելու համար:

Դավիթը եւ Նոնան իրենց որդու հետ` Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում


«Նախապես ոչինչ չէինք պլանավորել: Առավոտյան արթնացա ու որոշեցի գրառման միջոցով Դավթին առաջարկ անել` գրելով` կյանքիս ամենաճշմարիտ քայլը խորանի առջեւ քեզ հնազանդ լինելն էր, այսօր առավել քան վստահ ուզում եմ Էդուարդին գրկիս նույն խորանի առջեւ ասել` շնորհակալ եմ»,-BRAVO.am-ին պատմել է Նոնան:

Նրանք ուղեւորվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որտեղ էլ 2015-ին պսակադրվել են.«Այս անգամ Էդուարդը մասնակից եղավ մեր աղոթքին: Աստծո կամոք, մեր ընտանիքի համար ավանդույթ պետք է դառնա ամեն տարի այցելել այս եկեղեցին եւ շնորհակալություն հայտնել»:

Նոնա Թելոյանը` որդու հետ


Ամուսնու անակնկալի մասին խոսելիս դերասանուհին ասել է.«Նա ինձ մատանի նվիրեց եւ առաջարկեց ամուսնանալ երկրորդ անգամ… Քանի որ դեռ օրինական ամուսիններ չենք, համաձայնեցի :): Դավիթը միշտ ասում է, որ ցանկացել է իր երկրորդ կեսն արվեստի բնագավառից լինի, քանի որ նրանք այլ կերպ են սիրում` խելահեղ ու շատ ուժգին»:

Երեկոյան զույգը փոքրիկի հետ զբոսնել է, իսկ ավելի ուշ ընտանեկան մթնոլորտում հյուրեր ընդունել.«Ամուսնությունն ինքնին համատեղ կյանք, համատեղ կենցաղ է նշանակում: Եվ հենց սա է ամենահետաքրքիր պահը, երբ սրճարան այցելելու փոխարեն, պատրաստում ես ամուսնուդ համար եւ ամեն անգամ էլ` սիրով»:


Նորաթուխ մայրիկը նաեւ ասել է, որ Էդուարդը չարաճճի չէ.«Գիշերները կամ քնում ենք, կամ էլ չենք քնում երեքով. Դավիթն անհանգիստ է լինում մինչեւ երեխան չքնի: Փոքրիկս լացկան չէ, բայց շատ խիստ պահանջում է իր կաթիկը: Նրա խնամքն ամենահաճելի զբաղմունքն է, գրեթե ինքնուրույն ամեն բան հաղթահարում եմ եւ անգամ զարմանում մայրական բնազդի վրա, որ տրված է բնությունից»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հակոբ Քալաշյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին