×


Նոնայի եւ Դավիթի ընտանիքի տոնական գեղեցիկ ֆոտոշարքը :)

Դավիթ Հակոբյանի եւ Նոնա Թելոյանի ընտանիքում Ամանորի հեքիաթը սկսվել է: Դերասան-ամուսիններն օրերս իրենց առաջնեկի հետ լուսանկարվել են «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիա»-ում` տոնական ֆոտոշարքն առաջինը տրամադրելով BRAVO.am-ին:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանն` իրենց որդու հետ


«Առիթն Էդուարդի վեց ամսական դառնալն էր, որպեսզի մանկության հուշերն ավելի վառ լինեն: Նկարահանումն անցավ աննկարագրելի ուրախ, շատ գունավոր ու ջերմ մթնոլորտում: Աչուկները լայն բացել ու անդադար շուրջն էր նայում, շատ ակտիվ էր, ու գունեղ միջավայրի շնորհիվ կարողացանք հեշտությամբ իրականացնել ֆոտոշարքը»,-պատմել է Նոնան:

Փոքրիկ Էդուարդը


Դերասանուհին նշել է, որ տղան միշտ հետաքրքրությամբ է նայում լույսին.«Դա իր մեջ մեծ խորհուրդ ունի: Կարծում եմ՝ լավ կլիներ, եթե մեծերն էլ կարողանային անտեսել մութը եւ լույսին նայելով ապրել: Ֆոտոշարքն իրականացնելիս Էդուարդի չափսով հագուստ չէինք կարողանում գտնել, ստիպված գործած շորիկներից մեկը քանդեցինք, որպեսզի հագցնենք:)»:

Նոնա Թելոյանը` որդու հետ


Նոնայի խոսքով` պատրաստվում են իրենց ամենալուսավոր տարեմուտին. «Պետք է տունը շատ լույսերով զարդարենք: Դեռ չգիտենք` որտեղ կդիմավորենք Նոր տարին, քանի որ Դավիթն Ամանորի գիշերը միշտ աշխատում է որպես հանդիսավար: Այս տարի ուզում ենք` տանը լինի, որ միասին զգանք ընտանեկան ջերմությունն ու Ամանորի հրաշքը: Փոքրիկ Էդուարդն էլ Ձմեռ պապիկի հագուստով նվերներ կբաժանի իր տատիկ-պապիկներին, իսկ հաջորդ տարվանից նրա համար կպահպանենք Ձմեռ պապիկի հրաշքի գաղտնիքը»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` «Կետիկյան ֆոտո եւ դիզայն ստուդիա»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին