×


Նոննա Գրիգորյանի 30-ամյակը Սեւանում եւ անսպասելի հանգիստը ԱՄՆ-ում

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանն իր 30-ամյակը մտերիմների հետ նշել է Սեւանում։ Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան օրը սկսվել է դստեր՝ Էլվիայի երգով.«Երբ ինձ համար երգում էր, ամուսինս տուն մտավ՝ իմ սիրելի ծաղիկների՝ սպիտակ վարդերի փնջով։ Ի դեպ, նա չի խախտում այդ ավանդույթը»։

Նոննա Գրիգորյանը


Նոննան ու Վահագնը նախապես ծրագրել էին մեծ խնջույք կազմակերպել, սակայն մտափոխվել են.«Մտածեցինք, որ մեր կյանքում խնջույքները շատ են, մենք իրար ենք կարոտում։ Եվ այս տարեդարձիս ամուսինս կարողացել էր հետաձգել բոլոր գործերը, եւ քանի որ Սեւանա լիճը երկուսս էլ սիրում ենք, որոշեցինք օրն անցկացնել այնտեղ: Պատկերացրեք, որ կյանքիս ամենահրաշալի տարեդարձն էր»։

Սեւանում զույգին են միացել պարուհի Իռեն Ուլիխանովան ու դերասան Վահագն Գրիգորյանը, այնուհետեւ Ռիչարդ Մադլենյանը, Կամերայինի դերասաններ Հասմիկ Դանիելյանն ու Վահե Զիրոյանը.«Նրանք զանգել էին շնորհավորելու եւ իմանալով, որ դրսում ենք, միացան մեզ եւ էլ ավելի հաճելի ու գունեղ դարձրին իմ օրը»։

Վահագն Կիրակոսյանը, Հասմիկ Դանիելյանը, Վահե Զիրոյանը եւ Նոննա Գրիգորյանը


Ծննդյան նախորդ օրը Կամերային թատրոնում «Շոու #3» ներկայացումից հետո խաղընկերները բեմում երգել ու շնորհավորել են Նոննային։ Նա 2017 թվականը համարում է հաջողակ տարի.«30 տարեկան դառնալս շատ հանգիստ ընդունեցի, որովհետեւ ես միշտ 19 կմնամ:)»։

Այս ամռանն ամուսիններն առանց երեխայի կճամփորդեն Լիբանանում, այնուհետեւ մեկ ամիս կլինեն Միացյալ Նահանգներում.«Այս ուղեւորություններն անսպասելի էին. Վահագնը «Բարեկամություն» անսամբլի հետ միջազգային փառատոնի է մասնակցելու Բեյրութում, իմ մկրտության կնքահոր հրավերով ես էլ կմեկնեմ  նրանց տուն։ Հետո կվերադառնանք Երեւան եւ հուլիսի վերջին հանգստի նպատակով կմեկնենք ԱՄՆ՝ այս անգամ էլ մեր հարսանիքի կնքահոր հրավերով։ Պարզապես փորձեցինք ԱՄՆ դեսպանատուն մտնել, հաջողությունը մեզ ժպտաց եւ վիզա ստացանք: Երկուսով կվայելենք ամառային արձակուրդը։ Ցավոք, Էլվիան մեզ հետ չի լինի, դեռ չեմ պատկերացնում, թե ինչպես եմ առանց նրա մեկ ամիս մնալու, բայց երկուսս էլ պետք է սովորենք հաղթահարել հեռավորությունը»։

Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին