×


Նորա Գրիգորյանի եւ Էրվին Ամիրյանի ակումբային տարեդարձն ու հյուրերը

Էրվին Ամիրյանն ու Նորա Գրիգորյանն իրենց ծննդյան տարեդարձերը միասին նշել են Երեւանի ակումբներից մեկում։ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի դերասան-ամուսինների երեկույթին ներկա են եղել թատրոնի գործընկերներն ու մտերիմները։ Օրվա հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը։

Էրվին Ամիրյանը եւ Նորա Գրիգորյանը՝ երկվորյակների հետ


Էրվինը դարձել է 38, Նորան՝ 24 տարեկան։ Իրականում, Նորայի ծննդյան օրը հուլիսի 30-ին է, Էրվինինը՝ օգոստոսի 5-ին, սակայն այս տարի որոշել էին միասին տոնել. «Քանի որ փոքր եղբայրս Իտալիայից վերադառնում էր Էրվինի ծննդյան օրը, այդ օրն էլ նախաձեռնեցի երեկույթը։ Ամուսինս ընդհանրապես չի սիրում խնջույքներ կազմակերպել, առաջին անգամ էինք ակումբում ընկերների հետ նշում»։

Ալեքսանդր Գրիգորյանը դստեր՝ Նորայի հետ


Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի դուստրը նաեւ պատմել է իր ծննդյան օրվա մասին. «Գործերի բերումով մեկնել էինք Թբիլիսի, բայց տարեդարձիս կեսգիշերին արդեն Երեւանում էինք, ընկերուհիներս ու Էրվինն անակնկալ կերպով շնորհավորեցին։ Երեկույթի համար պլանավորել էի հատուկ թեմատիկա, թեեւ չհասցրինք մանրամասն պատրաստվել, բայց շատ տոնական մթնոլորտ էր, հրաշալի անցավ։ Ուրախ էի, որ հայրս կարողացավ գալ, երեխաներս եւս ներկա էին»։

Նորա Գրիգորյանը եւ Ելենա Վարդանյանը


Թատրոնում այժմ արձակուրդային շրջան է, օգոստոսի վերջին կվերադառնան աշխատանքի. «Էրվինը նկարահանվում էր հեռուստասերիալներում, բայց առայժմ նոր առաջարկ չունի։ Փոխարենը ես բեմադրում եմ նոր ներկայացում, շուտով առաջարկ կստանա ինձանից, որի մասին նա դեռ տեղյակ չէ։ Կարդալով այս հրապարակումը՝ կիմանա իր նոր դերի մասին:)։ Ռուս գրականության «Արծաթե դար»-ին նվիրված բեմադրություն եմ մտածել, դերասանները կմարմնավորեն ռուս պոետներին։ Պրեմիերան կկայանա նոր թատերաշրջանում»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին