×


Նորաձեւության եւ արվեստի համադրում LaGalleria-ում

«LaGalleria» լյուքսային հագուստի խանութ-սրահները կանանց մեկամսյակի առթիվ վերածվել են արվեստաշունչ ցուցասրահների: «LaGalleria»-ի նախաձեռնությամբ եւ «Անտիկյան» ցուցասրահի իրականացրած համադրությամբ` խանութ-սրահներում հանրահայտ ապրանքանիշների հավաքածուները մատուցվում են 40-ից ավելի արվեստի նմուշի հետ կողք կողքի:

Նորաձեւության եւ արվեստի համադրում LaGalleria-ում


Երեկ բացված ցուցադրությունը կրում է «Կինը՝ որպես արվեստի ու նորաձեւության հավերժ ոգեշնչման աղբյուր» խորագիրը: Կնոջը որպես մուսա ներկայացնելու գաղափարի շուրջ համախմբվել են վեց հայ ժամանակակից արվեստագետներ եւ իտալացի նկարիչ-քանդակագործ Բրունո Բրունին:  

«Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր Արմինե Անտիկյանը (աջից)


Սարգիս Համալբաշյանի համամարդկային պատմությունները, Թենի Վարդանյանի արվեստի փիլիսոփայական շերտերը, Արշակ Սարգսյանի՝ երեւակայական հագուստներն ու պատմությունները, Արարատ Սարգսյանի` հոգու դրախտը մատնանշող քարտեզները, Բրունո Բրունիի կրքոտ բնորդուհիները, Արա Ալեքյանի բնության պատառիկներն ու Մարինա Դիլանյանի խորհրդավոր կոմպոզիցիաները հանրահայտ նորաձեւության տների հավաքածուների կողքին կցուցադրվեն մինչեւ ապրիլի 7-ը:  

Նորաձեւության եւ արվեստի համադրում LaGalleria-ում


Քանդակագործ Արա Ալեքյանի աշխատանքներից խանութ-սրահում ցուցադրված է փոքրածավալ չորս քանդակ՝ «Պարուհին», «Ձուկը», «Մեղու» եւ «Թիթեռ»: Խոսելով «Պարուհին» քանդակի մասին` նա կեսկատակ նշել է, թե պարուհին կին չի լինում.«Նրանք բոլորն աղջիկներ են:): Իմ գործերն այստեղ ցուցադրվում են երկրորդ անգամ: Նախորդից լավ տպավորություն էի ստացել եւ երկու տարի անց հաճույքով սպասում էի այս ցուցահանդեսին։ Կարծում եմ՝ մարդիկ կոգեւորեն՝ գնումներ կատարելով եւ միաժամանակ արվեստի հետ շփվելով»։ 

Տեսնելու համար, թե ինչպիսի գեղեցիկ երկխոսություն է ծավալվել արվեստի եւ նորաձեւության միջեւ, այցելեք «LaGalleria» խանութ-սրահներ: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին