×


Նորոն աշնանը կրկնակի հայր կդառնա :)

Վեց տարվա բացակայությունից հետո ԱՄՆ-ում բնակություն հաստատած Նորոն Հայաստանում է: BRAVO.am-ը զրուցել է չորս օրով հայրենիքում գտնվող երգչի հետ ու պարզել, որ նա աշնանը կրկին հայր կդռանա:):

Նորոն` կնոջ հետ


Երջանիկ հայրիկը տեղեկացրել է, որ կինը` Արմինան, հղիության հինգերորդ ամսում է, սակայն երեխայի սեռը որոշել են չպարզել.«Տղա ունեմ, ինձ ապահովագրել եմ, իսկ երկրորդ երեխայի սեռն այդքան էլ էական չէ, կարեւորը` առողջ բալիկ լինի»:

Կարճատեւ այցի ընթացքում Նորոն հասցրել է գործնական մի շարք հարցեր կարգավորել. Հաջորդ տարի նա հայաստանյան հանդիսատեսին կներկայանա մենահամերգով.«Ցավոք, ժամանակը շատ քիչ էր, բայց չեմ բողոքում. չորս օրում մեծ գործ եմ արել: Հուսով եմ` այսուհետեւ ավելի հաճախ կլինեմ հայրենիքումս եւ կշփվեմ այստեղի ընկերներիս հետ»:

Նորոն` որդու հետ


Նա կարծում է` Հայաստանում ամեն ինչ փոխվել է, քաղաքն ու մարդիկ այլ են դարձել.«Շատ շրջել, ցավոք, չեմ հասցրել, բայց նկատեցի, որ Երեւանը շատ է սիրունացել, իսկ երիտասարդների աչքերում ուժ ու մեծ համարձակություն եմ տեսնում»:

Երգիչն այսօր կմեկնի` աշնանը դարձյալ վերադառնալու ակնկալիքով:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Նորոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին