×


Նորոն՝ երեք օրով Երեւանում :)

«Հայաստան վերադառնալիս միշտ աննկարագրելի զգացողություն եմ ունենում: Այս անգամ գործնական առաջարկով Մոսկվա էի ժամանել, որոշեցի գալ Երեւան` թեկուզ մի քանի օրով: Դեռ օդանավակայանում զգացի հայկական շունչն ու ջերմությունը. բոլորս հայ էինք»՝ BRAVO.am-ի հետ զրույցում այսպես է պատմել իր այցի մասին Նորոն:

Նորոն


Ամերիկաբնակ երգչի առօրյան այստեղ հագեցած է` ընկերների, հարազատների ու մտերիմների հետ հանդիպումներ, տոնական նկարահանումներ եւ այլն.«Շատ ուրախ եմ, որ հրավիրեցին մասնակցել Հանրայինի Նոր տարվա նկարահանումներին. ջերմ, ընկերական մթնոլորտ էր: Ափսոսում եմ միայն, որ 3 օրով եմ եկել: Այսօր կրկին մեկնելու եմ Մոսկվա`մասնակցելու «Տաշի շոու»-ին, այնուհետեւ կվերադառնամ Լոս Անջելես»,-ասել է նա ու հավելել, որ հաջորդ տարի մտադիր է արդեն ընտանիքով եւ ավելի երկար ժամանակով գալ հայրենիք:

Նորոն՝ կնոջ եւ որդու հետ


Նորոն ուրախությամբ պատմել է, որ երեւանյան փողոցներից մեկով քայլելիս անծանոթ տատիկի է հանդիպել, ով մոտեցել, նայել է իրեն եւ հարցրել` «Նորո ջան, դո՞ւ ես»: Հետո սկսել է նրա երգացանկից երգ կատարել:

Խոսելով ստեղծագործական նորություններից` երգիչը նշել է, որ մտադիր է հաջորդ տարի երկու մեծ մենահամերգ կազմակերպել ԱՄՆ-ում եւ Հայաստանում, իսկ մինչ այդ նոր երգեր եւ 3 տեսահոլովակ կներկայացնի, որոնցից մեկի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 31-ին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Նորոյի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին