×


Նունե Եսայան. “Գրողներն իրենց պատիժը կստանան”

Նունե Եսայանն օրերս համերգային ծրագրով հանդես է եկել Ստամբուլում, որով, ինչպես երգչուհին է նշել, ի կատար է ածել հայազգի լրագրող, “Ակոս” թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի երազանքը:

Երգչուհի Նունե Եսայանը


Թուրքական “Հուրիեթ” պարբերականի փոխանցմամբ` երգչուհին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ. “Սահմանները քաղաքական պատճառներով փակ են, սակայն մեր սրտերն են բաց”: Սա, ի թիվս այլ հայտարարությունների, մեծ աղմուկ է բարձրացրել հայկական մամուլում, ոմանք էլ հարցադրում են կատարել, թե “ինչ իրավունք ունի Նունե Եսայանն ամբողջ ազգի անունից նման հայտարարություններ անել”:

BRAVO.am-ը “Հուրիեթ”-ին տված հարցազրույցի եւ հայկական մամուլի արձագանքի մասին փորձել է զրուցել երգչուհու հետ, որն էլ նշել է, թե մոտ օրերս մամուլի ասուլիս կհրավիրի ու կխոսի թեմայի վերաբերյալ:

Երգչուհի Նունե Եսայանը


Նունե Եսայանը նաեւ նշել է, որ շատ վրդովված է: Անդրադառնալով իր լռությանն ու դրա արդյունքում նոր հրապարակումների թվի ավելացմանը` երգչուհին ասել է. “Թող գրեն, գրողներն իրենց պատիժը կստանան”:

Մինչ խոստացված մամուլի ասուլիսն ու երգչուհու մեկնաբանությունը, BRAVO.am-ն առաջարկում է ընթերցել Նունե Եսայանի` “Հուրիեթ”-ին տված հարցազրույցի անգլերեն տարբերակը, որը հասանելի է այստեղ ՝ http://www.hurriyetdailynews.com/armenian-pop-artist-calls-for-peace-before-concert.aspx?pageID=238&nID=20464&NewsCatID=383:

Տեքստը՝ Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW