×


Նունե Եսայանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը:)

Այսօր երգչուհի Նունե Եսայանը դարձել է 44 տարեկան: Քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը տեղեկացրել է, որ ինչպես ամեն տարի, այս անգամ եւս հրաշալի օր է անցկացնում.“Տոնական տրամադրությունս ապահովված էր դեռ կեսգիշերից, երբ ամուսնուս կողմից գեղեցիկ ծաղկեփունջ նվեր ստացա:)”:

Նունե Եսայանը


Նրա փոխանցմամբ` բազմաթիվ շնորհավորանքներ, ծաղկեփնջեր ու նվերներ է ստացել իր հարազատների, ընկերների, գործընկերների եւ, իհարկե, երկրպագուների կողմից, որոնք անցյալ տարի մեծ անակնկալ-խնջույք էին կազմակերպել իրենց սիրելի երգչուհու համար.“Այս տարի ծննդյանս տարեդարձն անցկացնում եմ հարազատներիս հետ”:

Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը


Չցանկանալով խոսել նյութական նվերների մասին` Նունե Եսայանը միայն իր որդու` Հենրիի կողմից ստացած օրիգինալ նվերն է առանձնացրել.“Տղաս իր ձեռքով նկարած գեղեցիկ նկար է նվիրել. հաճելի անակնկալ էր ինձ համար:)”:

Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի որդին` Հենրին եւ Նազենի Հովհաննիսյանը


Տոնական օրվա ավարտից հետո երգչուհին վերսկսելու է սեպտեմբերի 7-ին Հանրապետության հրապարակում կայանալիք մենահամերգի նախապատրաստական աշխատանքները.“Հայոց պատմության հետ կապված շատ ճոխ համերգ է սպասվում: Պատկերացրեք` բեմում ավելի քան 150 մարդ է լինելու, այդ թվում` սիմֆոնիկ նվագախումբ, երգչախումբ եւ պարի խումբ”:

BRAVO.am-ը, միանալով բոլոր բարեմաղթանքներին, շնորհավորում է Նունե Եսայանի ծննդյան տարեդարձը:):

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW