Նունե Եսայանն ու Լիդուշիկը մի քանի օրից նոր զուգերգ ու տեսահոլովակ են ներկայացնելու: Երկու սերնդի կատարողների երգը նվիրված է մայրերին, որը միասին երգելու առաջարկն եղել է Լիդուշիկի կողմից, Նունե Եսայանն էլ լսել է երգն ու համաձայնել անցնել գործի:):
Նունե Եսայանն ու Լիդուշիկը նոր զուգերգ են ձայնագրել
“Մամա” զուգերգի գաղափարը Լիդուշիկի տատիկինն է, որը նաեւ փոքրիկ երգչուհու պրոդյուսերն է. “Տատիկս հարցրեց, արդյոք կուզեմ այս երգը դուետով կատարել ու տվեց Նունե Եսայանի անունը: Իհարկե, ուրախացա, բայց մի փոքր վախ կար մեջս, որովհետեւ երգելու էի տարիների մեծ փորձ ունեցող երգչուհու հետ”:
Նունե Եսայանի համար եւս այս դուետը հետաքրքիր է թվացել, քանի որ երեխայի հետ դուետով երգելու փորձառություն չի ունեցել. “Քանի որ ընդունակ ու ճկուն երեխա է, աշխատանքն ավելի հետաքրքիր էր: Երգի թեման հոգեհարազատ է. ինչքան էլ մեծանանք, էլի մանուկ ենք ու մեր մամաներին շատ սիրում ենք:)”:
“Ըստ տեսահոլովակի սցենարի` մայր ու աղջիկ ենք”.Լիդուշիկ
Ի դեպ, Լիդուշիկը Նունեի որդու` Հենրիի ամենասիրելի երգչուհին է. “Իսկապես շատ է սիրում իրեն, հատկապես սիրում է “Պարը” երգը: Հիմա ավելի հաճախ ենք շփվում, ընկերացել ենք”, - BRAVO.am-ին ասել է Նունե Եսայանն ու հավելել, որ մտադրություն չունի իր տղային տեսահոլովակներում նկարել կամ էլ նրա հետ երգել. “Եթե երգելու տաղանդ նկատենք, միգուցե հետագայում երգի”:
“Մամա” երգի երաժշտությունը գրել է Մանե Հակոբյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Հարությունյանն է: Մինչ նկարահանումները քննարկել են մի քանի տարբերակ, Նունեն եւս ունեցել է իր տարբերակը, արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի: Նկարահանման մեծ մասն արվել է առանձնատանը, որոշ կադրեր էլ` դրսում, որտեղ Լիդուշիկը հեծանիվ է վարում:
“Մամա” երգի տեսահոլովակի նկարահանման մեծ մասն արվել է առանձնատանը
Տեսահոլովակի սյուժեի մասին պատմել է Լիդուշիկը. “Ըստ սցենարի` մայր ու աղջիկ ենք, աղջիկը թաքուն նամակ է գրում, այսինքն` երգի խոսքերը, հետո գրելու ընթացքում քնում է: Մայրը գալիս է, տեսնում նամակը, կարդում ու նորից նույն տեղն է դնում: Ինչ անում է մայրիկը, աղջիկն էլ ուզում է կրկնել:)”:
Լիդուշիկն ու Նունե Եսայանն արդեն դիտել են տեսահոլովակը, երկուսն էլ նշել են, որ իրենց դուր է գալիս: Օրեր անց այն կլինի համացանցում, այժմ կարող եք դիտել լուսանկարները եւ տեսահոլովակի անոնսը:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի / Bravo.am/
Լուսանկարները` Լիդուշիկի անձնական արխիվից


×
19,561






