×


Նուռը բարձրացել է Աֆրիկայի ամենաբարձր կետը

“Օպերացիա “Կ”””. ոսկերիչ-դիզայներ, քանդակագործ Արման Դավթյանն այսպես է անվանել Աֆրիկայի ամենաբարձր կետի իր նվաճումը: Նուռը բարձրացել է Կիլիմանջարոյի` 5895 մ բարձրություն ունեցող գագաթը: Յուրաքանչյուր օրվա ավարտին նա “ֆեյսբուքյան” իր էջում կիսվել է տպավորություններով` ներկայացնելով ճանապարհորդության եւ լեռը մագլցելու մանրամասները:

Նուռը արշավ է կատարել դեպի Կիլիմանջարո լեռան գագաթը


Նկարագրություններում Նուռն անկեղծորեն խոստովանել է, որ արշավի 8-րդ օրը, երբ արդեն 4700 մ բարձրության վրա էին, որոշել է աղոթել.“Որովհետեւ երբեք այդքան մոտ չէի եղել նրան, ինչպես այդ պահին”:

Տպավորիչ են Կիլիմանջարոյի գագաթ հասնելու հետ կապված նրա հիշողությունները.“8,5 ժամ անդադար մագլցում էինք, տպավորություն ունեի, թե շնչելու օդ չկա, մկաններս հրաժարվում էին աշխատել, ամբողջ մարմինս սարսափելի ցավում էր, կարծես, 60 կգ ծանրություն էի տանում ուսերիս, ու վերջապես 5895 մ բարձրության վրա էի…”:

Նուռը բարձրացել է Կիլիմանջարո լեռը


Վերադարձի ճանապարհը եւս բարդ է եղել. 36 ժամ ոտքի վրա անցկացնելուց հետո Նուռը ստիպված է եղել ինքն իրեն ցավազրկող ներարկել` ոտքերի ցավը մեղմելու եւ առաջ շարժվել կարողանալու համար:

Խոսելով զգացողությունների մասին` նա նշել է, որ դրանք ոչ միանշանակ են. “Բոլորը չէ, որ ի վիճակի էին հասնել գագաթ: Հասանք, լուսանկարվեցինք, իսկ իջնելիս տարօրինակ զգացողություններ ունեի` դատարկություն, զղջում, հպարտություն, երջանկություն, հիասթափություն…”:

BRAVO.am
Լուսանկարները` Նուռի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW