×


Շակիրան ամուսնուն եւ որդուն մեծ նվեր կմատուցի :)

Շակիրան երազում է դուստր ունենալու մասին, սակայն երջանիկ է նաեւ այն առիթով, որ ամուսնուն շուտով կրկին արու զավակ կպարգեւի: Նոր կարգավիճակով պայմանավորված` երգչուհու այս շրջանի հարցազրույցները մեծամասամբ հղիության, մայրության եւ ընտանիքի թեմաներով են:

Շակիրան եւ Ժերար Պիկեն երկրորդ անգամ ծնողներ կդառնան


“Եղբոր ծնունդն ամենամեծ նվերը կլինի որդուս` Միլանին: Շատ հավանական է, որ ապագայում իրականանա նաեւ աղջնակ ունենալու ցանկությունս: Կապրենք, կտեսնենք: Ոչ ոք չգիտի` ինչ կլինի վաղը”,-նշել է նա:

Ի դեպ, 37-ամյա կոլումբացի երգչուհին հայտարարել է, թե պատրաստ է 20 երեխա պարգեւել Ժերար Պիկեին.“Բայց չեմ կարծում, թե կկարողանամ ինձ նման շռայլություն թույլ տալ:)”:

Շակիրան եւ Ժերար Պիկեն


Բազմազավակ հայր լինելուն դեմ չէ նաեւ 27-ամյա ֆուտբոլիստը: Շակիրայի խոսքով` սիրելին ակտիվ մասնակցություն ունի Միլանի խնամքի եւ դաստիարակության հարցում.“Ընտանիքը շատ կարեւոր է նրա համար: Հրաշալի հայր եւ ամուսին է: Մենք նույն արժեքներն ունենք, եւ հենց դրա շնորհիվ մեր հարաբերություններն այսքան յուրահատուկ են”:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին