×


Շակիրան ցուցադրել է որդու առաջին լուսանկարը :)

Շակիրան աշխարհին նախ ցույց տվեց իր կլորացած փորը, հետո շնորհավորանքներ ընդունեց առաջնեկի լույս աշխարհ գալու կապակցությամբ, այսօր էլ ներկայացրել է նորածնի առաջին լուսանկարը:):  

Ժերար Պիկեն որդու` Միլանի հետ


Արդեն բազմաթիվ մարդկանց կողմից դիտված լուսանկարում երգչուհու երկու տղամարդիկ են. ֆուտբոլիստ Ժերար Պիկեն համբուրում է 14 օրական որդուն` Միլանին:

Շակիրան եւ Ժերար Պիկեն


Ի դեպ, աստղային զույգը որդու առաջին լուսանկարը ոչ թե վաճառել է կլորիկ գումարի դիմաց, ինչպես վարվում են շատ հայտնիներ, այլ ներկայացրել է բարեգործական նախագծի շրջանակում. “Այցելեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի կայք եւ մասնակցեք կարիքավոր երեխաներին օգնելու նպատակով դրամահավաքին”,-իր երկրպագուներին հորդորել է Շակիրան:

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW