×


Շահի՛ր ռոմանտիկ ընթրիք եւ գիշեր “Հայաթ Փլեյս Երեւան”-ում

BRAVO.am-ն իր այցելուներին առաջարկում է մասնակցել հերթական մրցույթին: Այս անգամ մրցույթի մեր գործընկերն է “Հայաթ Փլեյս Երեւան” հյուրանոցը, որը դեկտեմբերի 4-ին կնշի իր 1-ամյակը:

“Հայաթ Փլեյս Երեւանը” ցանկանում է ջերմացնել ձմեռային ցուրտ օրերը հյուրանոցում տիրող հաճելի մթնոլորտի շնորհիվ եւ սահմանել է հետեւյալ մրցանակը` հաղթողն իր ընտրյալի հետ ռոմանտիկ ընթրիք կանցկացնի հյուրանոցի ռեստորանում: Բայց դա ամենը չէ, հաղթողն իր ընտրյալի հետ մեկ գիշերով կհյուրընկալվի “Հայաթ Փլեյս Երեւան”-ի լյուքս համարներից մեկում, իսկ առավոտյան սիրահարները կվայելեն հյուրանոցի համեղ նախաճաշը:

Շահիր ռոմանտիկ ընթրիք եւ գիշեր “Հայաթ Փլեյս Երեւան”-ում


Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած անձինք: Մասնակցելու համար BRAVO.am-ի այցելուները պետք է պատասխանեն ստորեւ ներկայացված 10 հարցին եւ պատասխաններն ուղարկեն bravo@mediamax.am հասցեով` դրան կցելով ուղարկողի անունը, ազգանունը, անձնագրի պատճենը եւ կոնտակտային տվյալները` էլ. հասցե եւ հեռախոսահամար: Կհաղթի բոլոր հարցերին ճիշտ եւ առավել մանրամասն պատասխանողը:

Պատասխանները հարկավոր է ուղարկել մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը ներառյալ` subject-ի տողում Hyatt Place Yerevan contest  նշումով: Այլ նշումներով պատասխանները չեն դիտարկվելու:

Շահիր ռոմանտիկ ընթրիք եւ գիշեր “Հայաթ Փլեյս Երեւան”-ում


Եվ այսպես, ահա մրցույթի հարցերը.

1.    Ե՞րբ է հիմնադրվել “Հայաթ Ինթերնեյշնլը”:
2.    Ո՞վ է “Հայաթ” բրենդի հիմնադիրը:
3.    Որտե՞ղ է բացվել առաջին “Հայաթ” հյուրանոցը:
4.    Որո՞նք են ներկայում առկա “Հայաթ”-ի բրենդները:
5.    Ի՞նչ է խորհրդանշում “Հայաթ” բառը:
6.    Ո՞րն է “Հայաթ”-ի հավատարմության ծրագիրը:
7.    Որո՞նք են “Հայաթ Փլեյս” բրենդի 3 առավելությունները:
8.    Եվրոպայում որտե՞ղ է բացվել առաջին “Հայաթ Փլեյս” հյուրանոցը:
9.    Ինչպե՞ս է կոչվում “Հայաթ Փլեյս”-ի ընդունարանը, ինչպե՞ս են դիմում ընդունարանի աշխատողներին եւ ո՞րն է գաղափարախոսությունը:
10.    2015 թվականին Հայաստանի ո՞ր քաղաքում է բացվելու “Հայաթ” հյուրանոց եւ ի՞նչ բրենդի ներքո:

Հաղթող մասնակիցը հաղթանակի մասին կազմակերպիչների կողմից կտեղեկացվի դեկտեմբերի 2-ին:

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին