×


Շաքիրան շուտով կրկին կմայրանա :)

Դեռեւս հուլիսի սկզբին համացանցում լուր տարածվեց, թե Շաքիրան կրկին հղի է: Երեկ երգչուհին հաստատեց, որ շուտով կմայրանա: Ապագա երեխայի սեռը դեռեւս հայտնի չէ:

Շաքիրան ու Ժերար Պիկեն


Հիշեցնենք, որ 37-ամյա երգչուհին եւ սիրելին` 27-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեն արդեն 4 տարի է միասին են: Մոտ մեկ եւ կես տարի առաջ ծնվեց գեղեցիկ զույգի առաջնեկը` Միլանը: Այս ընթացքում Շաքիրան ու Ժերարը մի քանի անգամ անվանվել են աշխարհի ամենագեղեցիկ եւ օրինակելի զույգերից մեկը:

Շաքիրան, Ժերար Պիկեն ու փոքրիկ Միլանը


Սիրահարները դեռեւս չեն շտապում պաշտոնապես ամուսնանալ, սակայն Շաքիրայի` մեծ ընտանիք ունենալու մասին երազանքը աստիճանաբար իրականություն է դառնում: Մի քանի տարի առաջ երգչուհին հայտնել էր, որ ցանկանում է Ժերարից 9 երեխա ունենալ: Գուցե մոտ ապագայում գեղեցիկ զույգն, իսկապես, սեփական ֆուտբոլի թիմը կկազմի :):

Bravo.am
Աղբյուրը` Elle

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին