×


Շողեր Թովմասյանի եւ Գրիշա Աղախանյանի հանգիստը Դուբայում

Նոր տարին Երեւանում դիմավորելուց հետո Գրիշա Աղախանյանն ու կինը՝ Շողեր Թովմասյանը, իրենց հանգիստն են վայելել Դուբայում: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ճամփորդության մասին, նաեւ տրամադրել է այնտեղ իրականացրած նոր ֆոտոշարքը:

«Որոշեցինք կրկին այդ քաղաք մեկնել, որովհետեւ շատ գեղեցիկ, տաք ու շքեղ է, նաեւ թռիչքը կարճ է»,-ասել է նա եւ հավելել, որ լուսանկարահանման առաջարկը պատահական է ստացել.«Լողափում մի լուսանկարիչ կար, անունը` Ալադին, նա առաջարկեց, սկզբում չցանկացա, բայց հետո համոզեց, ու այս լուսանկարներն արեցինք հյուրանոցի տարածքում»:

Շողեր Թովմասյանը


Ամանորը Շողերն ամուսնու հետ նշել է Երեւանի ռեստորաններից մեկում` աշխատանքը համատեղելով հաճելի ժամանցի հետ.«Այնպես է ստացվում, որ ամեն տարի տանը չենք լինում տարեմուտի գիշերը: Բայց, բնականաբար, մեր տանը լինում են տոնական ուտեստները»:

Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը


2018-ի անելիքների մասին դերասանուհին չի ցանկացել խոսել, միայն նշել է, որ շատ ծրագրեր ունի: Այժմ էլ նկարահանվում է 44 մասից բաղկացած «Չորրորդ հարկ» սերիալում: «Նկարահանումները մեկ ամիս է՝ մեկնարկել են, գլխավոր դերում եմ, հավանաբար, հունվարի վերջին կլինի եթերում»,-եզրափակել է նա:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին