×


Շոու-բիզնեսը հունվարի 1-ից կզրկվի “Վիա Գրա”-ից

Ռուսական էստրադայի սեքսուալության խորհրդանիշ դարձած “Վիա Գրա” խումբը կդադարեցնի իր գործունեությունը 2013 թվականի հունվարի 1-ին: Մամուլում տարածված այս տեղեկությունը հաստատել է խմբի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն:

"Վիա Գրա" խումբը


Այս ընթացքում, ինչպես հայտնի է, “Վիա Գրա”-ի կազմը փոխվել է 16 անգամ: Խումբը հիմնադրվել է 1999 թվականին, թողարկել 5 ալբոմ, նկարահանվել երաժշտական հեռուստատեսային 4 մյուզիքլում, ունի 30-ից ավելի տեսահոլովակ:

"Վիա Գրա" խումբը


“Վիա Գրա”-ի մամուլի խոսնակ Ռենատա Գարիֆուլինան դժվարացել է ասել, թե որն է խմբի լուծարման հիմնական պատճառը, բայց հայտնել է, որ առաջիկայում Մելաձեն կտա բոլոր հարցերի պատասխանները: 

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Ria.ru

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW