×


Շուշան Երիցյան.«Այսօրվա ավտովթարից մի քիչ վախեցել եմ»

Համահայկական առավոտ» ծրագրի հաղորդավարուհի Շուշան Երիցյանը ժամեր առաջ հայտնվել է ավտոճանապարհային միջադեպում: Նա BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ վթարի պատճառն այսօրվա ձնառատ եղանակը չէ. «Մեղավորն այն վարորդն է, ով անթույլատրելի վայրում բացեց իր ավտոմեքենայի դուռը, եւ բախվեցինք»:

Շուշան Երիցյանը


Նրա խոսքով` վթարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, բայց ավտոմեքենաները բավական վնասվել են.«Մի քիչ վախեցել եմ, բայց ավելի շատ տխրել եմ»,-ասել է Շուշաննան ու հավելել, որ գուցե ավելի թեթեւ նայեր իրավիճակին, եթե մեքենան նվեր ստացած լիներ.«Ի տարբերություն շատ աղջիկների, մեքենան գնել եմ բացառապես իմ միջոցներով ու արդեն երեք ամիս է` վարում եմ»:

Շուշան Երիցյանի ավտոմեքենան


BRAVO.am-ը անվտանգ երթեւեկություն է մաղթում բոլորին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Շուշանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW