×


Շուշան Երիցյանի 23-ամյակի խնջույքն ու զանգը բանակից:)

Շուշան Երիցյանը դարձել է 23 տարեկան: Գովազդներում եւ մի շարք նախագծերում հանդես եկած Շուշանը ծննդյան տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Նրան իր հյուրերի հետ լուսանկարել է BRAVO.am-ը:

Շուշան Երիցյանը դարձել է 23 տարեկան


Հոբելյարին շատ է հուզել բանակում ծառայող հարազատ եղբոր զանգը, որին հաջորդել են արդեն ընկերների շնորհավորանքները.«Կեսգիշերն անցկացրել եմ մտերիմներիս շրջապատում եմ, իսկ երբ տուն վերադարձա, ինձ անակնկալ էր սպասվում. ծնողներս զարդարել էին սենյակս ու նվերներ պատրաստել ինձ համար»:

Շուշանն ուրախությամբ հայտնել է, որ իրականացել են նախորդ տարի մտապահած երազանքները.«Ինձ համար ամենամեծ նվերն իմ հանգստությունն է: Ինձ բավարարված ու գոհ եմ զգում: Հասկացել եմ, որ տարիներս իզուր չեն անցել: Մարդ երջանիկ է լինում, երբ գոհ է իր կյանքից, իմ դեպքում այդպես է»:

Շուշան Երիցյանի 23-ամյակի խնջույքին


Նրա խոսքով, թեեւ իրեն ուրախացնելը շատ դժվար է, ընկերներին հաջողվել է անմոռանալի երեկո պարգեւել, իսկ ծննդյան տորթի մոմերը փչելիս հասցրել է անձնական ու աշխատանքի հետ կապված երազանքներ մտապահել.«Ցանկացել եմ նաեւ, որ ընտանիքիս անդամներն առողջ լինեն, եղբայրս բարեհաջող վերադառնա բանակից եւ մեր ընտանիքում խաղաղություն լինի»:

BRAVO.am-ը Շուշանին մաղթում է երազանքների իրականացում: 

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW