×


Շուշան Երիցյանի 24-ամյակի սեքսուալ տեսքն ու ամերիկյան երազանքը

Շուշան Երիցյանը երեկ դարձել է 24 տարեկան: «Վենդետտա» սերիալի դերասանուհին տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ հրավիրելով ընկերներին եւ գործընկերներին, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Շուշան Երիցյանը նշել է 24-ամյակը


Հոբելյարը նշել է, որ այս տարի մեծ ոգեւորությամբ է պատրաստվել ծննդյան օրվան.«Այսպես, թե այնպես, մտերիմներս գալու էին ինձ շնորհավորելու, նաեւ արտերկրից հյուրեր ունեի, եւ որոշեցի խնջույք կազմակերպել ու հրավիրել բոլորին»:

Շուշան Երիցյանը եւ Բեն Ավետիսյանը


Տոնական երեկոյի համար Շուշանն ընտրել էր դիզայներ Մանուկ Ալեքսանյանի մոդելավորած զգեստներից մեկը: Նա հյուրերի հետ լուսանկարվել է ծաղիկներով զարդարված ստենդի մոտ, իսկ մեզ հետ զրույցում պատմել, որ շնորհավորական մեկ այլ պաստառ էլ եղել է Երեւանի փողոցներից մեկում.«Այն պատահական եմ տեսել, բայց սպասելի նվեր էր»:

Շուշան Երիցյանը նշել է 24-ամյակը


Խոսելով երազանքների մասին՝ նա նշել է, որ դրանց մեծ մասն իրականացել է. «Տորթի մոմերը փչելիս նախ շնորհակալություն եմ հայտնել այն ամենի համար, ինչ ունեմ: Ցանկությունս մեկն է՝ պահպանել ունեցածս, նաեւ ամերիկյան մի երազանք ունեմ, որը չեմ ցանկանա բացահայտել»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW