Շուշան Երիցյանն ամառային հանգիստը կազմակերպել է Եվրոպայում: «Վենդետտա» սերիալի դերասանուհին մայրիկի եւ ընկերուհու հետ այցելել է Միլան եւ Մոնակո:
Շուշան Երիցյանը
BRAVO.am-ի հետ զրույցում նա ասել է, որ սիրում է իտալական մշակույթն ու առաջին անգամ է եղել Միլանում.«Այնտեղ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, գնումներ արեցինք, թանգարաններ այցելեցինք: Շատ լեցուն օրեր էին, հյուրանոցում գրեթե չենք մնացել. այնքան տեսարժան վայրեր կային տեսնելու»:
Շուշան Երիցյանը
Շուշանին գրավել է Միլանը, իտալացիների ոճն ու խոհանոցը, սակայն ինչպես նշել է, հանգիստն առավելապես վայելել է Մոնակոյում.«Սովորաբար շուտ եմ ձանձրանում ու աշխատում եմ նույն վայրում երկրորդ անգամ չլինել, բայց Մոնակոն այդ դեպքը չէր, նույնիսկ մտածում եմ տարեդարձս այնտեղ նշել»:
Շուշան Երիցյանը
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շուշան Երիցյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: