×


Շուշանի եւ Մերիի ճոխ նվերը Տաթեւ Սարգսյանի 25-ամյակին

Տաթեւ Սարգսյանը երեկ դարձել է 25 տարեկան: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան տարեդարձի կապակցությամբ առաջինը շնորհավորել է Շուշան Երիցյանը՝ ասելով՝ «Չդադարես դրական լինել, հրեշտակ ես», իսկ ահա մայրիկի բարեմաղթանքն այսպիսին է եղել՝ «25 տարվա մեջ միայն մեկ անգամ ես նեղություն տվել` ծնվել ես փոթորկին: Ներդաշնակություն եւ հավատարիմ մարդկանցով շրջապատված լինես»:

Տաթեւ Սարգսյանը դարձել է 25 տարեկան


Հոբելյարին անակնկալ են մատուցել ընկերուհիները` ուշ գիշերը հրավիրելով ակումբ.«Մտերիմ մարդկանց քայլերի շնորհիվ անգամ սովորական երեւույթներն արտասովոր են դառնում: Լավագույն տարեդարձերիցս մեկն էր: Նշել եմ գեղեցիկ, ներդաշնակ եւ ուրախ մթնոլորտում, ուր չկար ոչ մի ավելորդություն: Շրջապատված էի այն մարդկանցով, ովքեր ոչինչ չեն խոստանում երբեք, այլ հայտնվելով իմ կյանքում` իրենց հետ բերել են պարզություն, պայծառ ու անսահման հաճելի պահեր եւ դրական լիցքեր, որոնք չեն դադարում առօրյաս ջերմացնել»:

Այնպես է ստացվել, որ Տաթեւի հարազատներից շատերն ինչ-ինչ պատճառով չէին կարող ներկա գտնվել երեկույթին, եւ նա որոշել է առաջիկայում եւս մեկ խնջույք կազմակերպել` այս անգամ ընտանիքի ու բարեկամների համար:

Մերի Հակոբյանը եւ Տաթեւ Սարգսյանը


Խոսելով անակնկալներից` նա նշել է, որ Մերի Հակոբյանն ու Շուշան Երիցյանը, տեղյակ լինելով իր երազանք-նպատակի մասին, նվիրել են ուղեւորություն դեպի Իտալիա.«Այսչափ գնահատված զգալը լավագույն նվերն է, որ կարող է կյանքը մատուցել: Ինձ հաջողակ եմ համարում եւ զգում, երբ տեսնում եմ անկեղծ նվիրվածություն այն մարդկանց կողմից, ովքեր օրինակելի են եւ հիացմունքի արժանի»:

Իսկ ահա տարեդարձի տորթի մոմերը փչելիս մտապահած երազանքի մասին Տաթեւը չի ցանկացել բարձրաձայնել.«Թող այդ մեկը մնա զուտ իմ սրտում ու մտքում»:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Տաթեւ Սարգսյանը

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին