×


Շուշաննա Թովմասյան.“Գաղտնիք չէ, որ ես եւ Մկոն հարեւաններ ենք, բայց…”

Շուշաննա Թովմասյանը, որն այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է “Տնփեսա” սիթքոմում Անուշիկի դերակատարմամբ, օրերս լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, իսկ զրույցի ընթացքում պատմել քննադատություններին իր վերաբերմունքի, արաբական պարերի հանդեպ սիրո, առաջին աշխատավարձով գնած իրի մասին եւ ոչ միայն:):

Շուշաննա Թովմասյանը


Դերասանուհի դառնալը մանկության երազանքս չի եղել, փոխարենը պատկերացրել եմ ինձ հաղորդավարուհու դերում: Նպատակիս հասնելու համար քայլեր ձեռնարկել եմ դեռ փոքրուց: Ավարտել եմ Երգի թատրոնի հաղորդավարության բաժինը: Հետագայում ուսումս շարունակել եմ Մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում` զուգահեռ նկարահանվելով “Դժվար ապրուստ”-ում:

Կյանքիս շրջադարձային փուլը կապված է հենց “Դժվար ապրուստ”-ի հետ: Այս սերիալի շնորհիվ փոխվել են նպատակներս, կյանքիս ռիթմը, շրջապատի վերաբերմունքը եւ ոչ միայն:

Այժմ սովորում եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: Որպես կուրսային աշխատանք, վերջերս ներկայացրել եմ իմ հեղինակած “Տիեզերական սեր”-ը եւ արժանացել գերազանց գնահատականի: Վահան Տերյանի սիրային բանաստեղծությունների ու տիեզերքի կապը փորձել եմ ներկայացնել իմ պատկերացմամբ:

Շուշաննա Թովմասյանը


Հայտնի լինելը երբեմն օգնում, երբեմն էլ խանգարում է ուսմանս. դասախոսներից ոմանք ընդառաջում են, ոմանք էլ` ավելին պահանջում:

Խոսակցությունները, թե սերիալում շատ են ոչ պրոֆեսիոնալ դերասանները, ինձ վրա երբեք լուրջ ազդեցություն չեն ունեցել:  Ի վերջո, ամեն ինչ սկիզբ ունի, իսկ հետագայում արդեն ինքդ պիտի հարթես ճանապարհդ: Չգիտես ինչու, սկսնակների նկատմամբ շատ խիստ են ու պահանջկոտ:

“Դժվար ապրուստ”-ի ավարտից հետո չեմ նստել ու սպասել առաջարկների: Աշխատել եմ ինձ վրա, ներկայացրել նոր ֆոտոշարքեր, որոնք հիմնականում դրական արձագանքների էին արժանանում:

Շուշաննա Թովմասյանը


Թե՛ սերիալը, թե՛ սիթքոմն ինձ հաջողություն եւ ճանաչում են բերել: Կարծում եմ, որ այդ ամենի գրավականն իմ անկեղծությունն է. յուրաքանչյուր գործում անկեղծ եմ ու բնական:

Ինձ չսիրողներ էլ կան: Դերասանական խաղիս, արտաքինիս վերաբերող անառողջ քննադատությունն անուշադրության եմ մատնում:

Երբեք չեմ ձգտել ունենալ մեծ շրջապատ. ավելի հանգիստ եմ զգում մտերիմ ընկերներիս հետ:

Շուշաննա Թովմասյանը


Կարողանում եմ զգալ, թե դիմացինս որքանով է ազնիվ: Մարդկանց, առավել եւս ընկերներիս մեջ գնահատում եմ հենց ազնվությունը:

Տեսական գիտելիքներին եւ գործնական աշխատանքներին զուգահեռ դիտում եմ հանրահայտ դերասանների խաղն ու հետեւություններ անում:  Շատ բան կարելի է սովորել Դեմի Մուրից, Անջելինա Ջոլիից, Մոնիկա Բելլուչիից:

Կերտածս կերպարների եւ իմ միջեւ նմանությունները շատ են. ինչ-որ տեղ նույնն ենք: Գործնական առաջարկներն ընդունելիս նշում եմ իմ սկզբունքները. երբեք չեմ խաղա բաց տեսարաններում:

Գաղտնիք չէ, որ ես եւ Մկոն հարեւաններ ենք, բայց մենք ավելի հաճախ հանդիպում ենք նկարահանման հրապարակում:):

Շուշաննա Թովմասյանը


Իդեալներ չեմ ստեղծում. կկարեւորեմ ընտրյալիս անսահման սերն ու ուշադրությունն իմ նկարտմամբ:

Ազատ ժամանակս կարողանում եմ վայելել: Սիրում եմ երգել, չնայած` այնքան էլ լավ չի ստացվում, պարել, սրճարաններ, թատրոն, կինո եւ կարաոկե-ակումբներ հաճախել:

Սիրում եմ արաբական պարեր: Մտերիմ ընկերներս հասցրել են գնահատել պարային ունակություններս:

Փոքրամարմին լինելով` սիրում եմ համեղ սնվել: Նկարահանումներից հետո կարող եմ բավական շատ ուտել եւ չգիրանալ: Սիրում եմ բորշ եւ թփով տոլմա:

Վերջերս բորշ էի պատրաստել, սփսոս, փոքր-ինչ աղի էր ստացվել:):

Շուշաննա Թովմասյանը


Գնումներ կատարելն իմ տարերքն է: Կարծում եմ` յուրաքանչյուր աղջկա ամենասիրելի զբաղմունքներից է:

Օծանելիքների եւ ժամացույցների հանդեպ թուլություն ունեմ:

Առաջին աշխատավարձով ժամացույց եմ գնել, որը մինչեւ հիմա սիրով եմ կրում:

Երբ տխրում եմ, առանձնանում եմ իմ սենյակում ու փորձում քնել:

Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ այսօր ունեմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Luminarium” խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին