×


Շուշաննա Թովմասյան.“Ես եւ Մարտը մարմնավորում ենք սիրահար զույգի”

Մարտ Բաբայանի նոր` “Холодно” ձայնասկավառակի երեւանյան շնորհանդեսի մասին արդեն պատմել ենք: Այս անգամ նրան անդրադառնալու առիթը նոր` “Ты любовь моя” երգն է, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի հերոսուհին Շուշաննա Թովմասյանն է:

Շուշաննա Թովմասյանը եւ Մարտ Բաբայանը


“Հերոսուհու ընտրության գաղափարը մեր պրոդյուսերներինն է: Մեծ ուրախությամբ համաձայնել եմ”,- BRAVO.am-ին ասել է երգիչը` տեղեկացնելով, որ նոր երգի երաժշտության հեղինակն ինքն է, խոսքերը գրել է Աննա Գալկինան, իսկ տեսահոլովակի ռեժիսորը Ժոռ Մելոյանն է:

Շուշաննան էլ մեզ հետ զրույցում նշել է, որ համագործակցությունը հաջողված է համարում.“Մարտին ճանաչում եմ ավելի քան 3 տարի: Տեսահոլովակում մարմնավորում ենք սիրահար զույգի: “Ты любовь моя” խոսքերն էլ նա ասում է իմ մարմնավորած հերոսուհուն”:

Շուշաննա Թովմասյանը


“Դժվար ապրուստ”-ի տեսահոլովակներից հետո Շուշաննան երրորդ անգամ է հանդես գալիս տեսահոլովակում, ինչպես նշել է, չի բացառում դարձյալ նկարահանվել, միայն եթե գործնական առաջարկը պետք է  համապատասխանի իր չափանիշներին.“Կարեւորում եմ երգն ու երգչին, իսկ մնացածն արդեն կարելի է համաձայնեցնել ռեժիսորի հետ”:

Սիրահար զույգերին նվիրված “Ты любовь моя” երգի տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է առաջիկայում:

Տեքստը՝ Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գարիկ Գորգյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին