×


Շուշաննա Թովմասյան.“Իսկապես շատ հետաքրքիր է լինելու”

Շուշաննա Թովմասյանը նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, ուր մեկն էլ էր տատիկին այցելության եւ հանգստի նպատակով: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ 15-օրյա ուղեւորությունից հետո պատրաստ է համալասարանական քննություններին եւ “Տնփեսա” սիթքոմի նկարահանումներին:

Շուշաննա Թովմասյանը


“ԱՄՆ-ում առաջին անգամ էի: Եղել եմ Լոս Անջելեսում, Սանտա Բարբարայում, Լաս Վեգասում, Դիսնեյլենդում, Հոլիվուդում եւ այլն: Օրերս այնքան հագեցած էին, որ կատակով կարող եմ ասել` ավելի շատ հոգնել եմ, քան հանգստացել”,-պատմել է նա` հավելելով, որ հաճելիորեն զարմացել է, երբ խանութներում ամերիկահայերն իրեն ճանաչել են.“Շփվել եմ հայ ընտանիքների հետ, որոնք ինձ ավելի շատ “Դժվար ապրուստ” սերիալից գիտեն”:

Շուշաննա Թովմասյանը


Անմոռանալի տպավորություններով Երեւան վերադարձած Շուշաննան արդեն իսկ մտածում է նոր ուղեւորության մասին. նախատեսում է Հունաստան այցելել:

Շուշաննա Թովմասյանը


Խոսելով առաջիկա անելիքներից` նա նշել է, որ կշարունակի հանդես գալ “Տնփեսա” սիթքոմում, իսկ թե իր կերպարն ինչ զարգացումներ կունենա, դեռեւս նախընտրում է չբարձրաձայնել.“Չեմ ուզում բացել փակագծերը: Չգիտեմ` Անուշիկը բալիկ կամ բալիկներ կունենա, թե ոչ: Միայն վստահ եմ, որ վերջին` 4-րդ եթերաշրջանն իսկապես շատ հետաքրքիր է լինելու”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանակարները` Շուշաննա Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին