×


Մերի Մակարյանը, Շուշաննա Թովմասյանը եւ ուրիշներ` “Բարի մամա”-ի նախատոնական միջոցառմանը

“Բարի մամա” նախաձեռնությունը, որի մասին BRAVO.am-ը պատմել է, օրերս առաջին անգամ կազմակերպել  էր նախատոնական ցուցահանդես-միջոցառում` ազդարարելով համանուն կազմակերպության գործունեության պաշտոնական մեկնարկը Հայաստանում։

Շուշաննա Թովմասյանը եւ "Բարի մամա"-ի կամավորներից


Նախատոնական միջոցառմանը ներկա էին նախաձեռնողները, հասարակական կառույցների ներկայացուցիչներ, “Հայ ծնողների ակումբ”-ի անդամները, նաեւ Մերի Մակարյանը, Շուշաննա Թովմասյանը, Ալին Գոյանը, Իրինա Թովմասյանը եւ այլ հայտնիներ, որոնք դարձել են “Բարի մամա”-ի բարի կամքի դեսպաններ։

Մերի Մակարյանը մասնակցել է "Բարի մամա" բարեգործական միջոցառմանը


Փոքրիկները երգել են գլխավոր տոնածառի մոտ, վաճառվել են ձեռագործ իրեր ու քաղցրեղեն, նաեւ տեղի է ունեցել տարատեսակ նվերների խաղարկություն, իսկ հատուկ տուփերում հավաքված գումարն ուղղվելու է “Բարի մամա”-ի ֆոնդին:

Իրինա Թովմասյանը մասնակցել է "Բարի մամա" բարեգործական միջոցառմանը


“Բարի մամա” կազմակերպության PR-համակարգող Մարինա Ադուլյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ կամավորների թիվը հասել է 400-ի, առաջին միջոցառումն էլ արդեն իսկ ունի բարեգործական ուղղվածություն. “Ցանկանում ենք տեղեկություն տարածել կազմակերպության հովանու ներքո գտնվող մանուկների մասին, քանի որ մեզ դիմող մարդիկ օրեցօր ավելանում են: Ամեն շաբաթ այցելում ենք մանկատուն, որտեղ գտնվում են Ռաֆայելը, Ժասմինան ու մյուս երեխաները, փորձում ենք աջակցել անհրաժեշտ պարագաներով ու ջերմ վերաբերմունքով մինչեւ արժանի ընտանիք գտնելը”:

Հավելենք, որ “Բարի Մամա” նախաձեռնությունը հայ մայրերի միջազգային ցանց է, որը ձեւավորվել է մեկ նպատակի համար, այն է՝ օգնել լքված հայ մանուկներին գտնել հոգատար ընտանիք:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին