×


Շուշաննա Թովմասյանը մեկնաբանում է իր խորհրդավոր լուսանկարը

«Վստահեք այն մարդկանց, ովքեր կարողանում են ձեր մեջ տեսնել երեք բան՝ տխրությունը, որը թաքնված է ժպիտի տակ, սերը, որը թաքնված է զայրույթի տակ, եւ ձեր լռության պատճառը»` այս գրառումն ու ստորեւ ներկայացված լուսանկարն է հրապարակել Շուշաննա Թովմասյանը, որն էլ երկրպագուներին առիթ է տվել կարծելու, թե իրենց սիրելի դերասանուհին տխրելու պատճառ ունի:

Շուշաննա Թովմասյանը


«Ինձ հետ ամեն ինչ կարգին է: Գրառումս, կարծում եմ, բոլորին է վերաբերում, ովքեր երբեւէ նման ապրումներ են ունեցել կամ համաձայն են ասացվածքի հետ»,- BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Շուշաննան:

Շուշաննա Թովմասյանը


Նա նաեւ մեկնաբանել է լուսանկարը. «Պատահական արված գեղեցիկ կադր է, որն էլ ինձ հիշեցրեց վերոնշյալ տողերը: Այն, ինչ զգում եմ, առհասարակ, հանրայնացնել չեմ սիրում: Տվյալ պահին իմ հոգեվիճակը բնութագրող ոչ մի աֆորիզմ չեմ տեղադրում, պարզապես ցույց եմ տալիս, որ համամիտ եմ»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/ BRAVO.am /
Լուսանկարները` Տատա Իսկանդարյանի եւ Շուշաննա Թվմասյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW