×


Շուշիի ամրոցում տեղի կունենա “Կրակե օղակ” օպերայի արցախյան պրեմիերան

Սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում կկայանա հայ նշանավոր կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի “Կրակե օղակ” օպերայի արցախյան պրեմիերան` նվիրված Արցախի Անկախության օրվան եւ Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին:

Շուշիի ամրոցում տեղի կունենա “Կրակե օղակ” օպերայի արցախյան պրեմիերան


Ավետ Տերտերյանն այս ստեղծագործությունը գրել է 1967 թվականին, իսկ լիբրետոն հեղինակել է Վլադիմիր Շահնազարյանը` ըստ Բորիս Լավրենյովի “Քառասունմեկերորդը”  վեպի եւ Եղիշե Չարենցի բանաստեղծությունների:

“Կրակե օղակ”-ի արցախյան պրեմիերան նախաձեռնել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը` ՀՀ  նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Նախագծի հեղինակն ու գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Ռուբեն Ասատրյանը, խմբավարները` Ռոբերտ Մլքեյանը, Սոնա Հովհաննիսյանը, ռեժիսորը` Մարիա Սահակյանը, նկարիչը` Աստղիկ Ստեփանյանը, իսկ
խորեոգրաֆը` Արա Ասատուրյանը:

Որպես մենակատարներ հանդես են գալու Գուրգեն Բավեյանը /բարիտոն/, Ռուզան Մանթաշյանը /սոպրանո/, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Արմեն Մարգարյանը /ասմունքող/ եւ Ռիմա Պիպոյանը/պար/:

Մասնակցում են Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը եւ բալետային խումբը, “Սպեղանի” երիտասարդական երգչախումբը, Հայաստանի պետական կամերային  երգչախումբը, “Հովեր” պետական կամերային  երգչախումբը:

Տեղեկատվությունը` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին