×


Շպռոտ.«Խնդրում եմ ինձ չդատափետել այդ թուլության համար»

Տարիներ առաջ Անի Թովմասյանն այն համարձակ աղջիկն էր, որ Շպռոտ բեմական անունով մուտք գործեց հայկական շոու-բիզնես: Նրան սկսեցին քննարկել ու քննադատել: Անհերքելի էր, որ Շպռոտը ձայնային լավ տվյալներ ուներ. «Երկու աստղ» նախագծում նա եւ Արամ MP3-ն հաղթող ճանաչվեցին իրենց յուրահատուկ արտիստիզմի ու լավ վոկալի շնորհիվ: Այսօր Շպռոտը նոր տեսահոլովակներ չի ներկայացնում, համացանցում միայն հայտնվում են նրա անկեղծ «սելֆիները», որոնց շուրջ թեժ քննարկումներն անվերջանալի են:

Շպռոտը


Անին շուրջ 6 տարի է, ինչ մեկնել է Հայաստանից: Նա բազմիցս խոսել է ԱՄՆ-ում իր դժվարությունների մասին, իսկ BRAVO.am-ի հետ նոր զրույցում նշեց, որ այդ փուլը հաղթահարել է. արդեն կայուն աշխատանք ունի եւ լավ ընկերներ: Երգչուհին մեծ ցանկություն ունի տարվա մի կեսն ապրել այնտեղ, իսկ մյուս կեսն էլ` հայրենիքում: Աշխատանքին զուգահեռ զբաղվում է սպորտով` մարզասրահ է հաճախում, չի շարունակում երգչուհու կարիերան:

Շպռոտը


«Անկեղծ, մեծ ցանկություն ունեմ երգարվեստով զբաղվելու, բայց մի տեսակ չի ստացվում: Այստեղ Շպռոտի կարիքը չունեն: ԱՄՆ-ում, առհասարակ, ասելիքով երգչուհու կարիք չկա: Միայն տղամարդ երգիչներին են տեղ տալիս, երգչուհիներին գրեթե չեն նկատում: Դժվար է, բայց արդեն հարմարվել եմ. ի՞նչ կարող եմ անել: Այլեւս չեմ պայքարում. hանձնվել եմ: Բացի այդ, արդեն եկել է երիտասարդ «շպռոտների» ժամանակը: Ես արդեն մեծ եմ՝ «շպռոտություն» անելու համար»,-անկեղծացավ Անին:

Ինչպես յուրաքանչյուր կին, Շպռոտն էլ երազում է գեղեցիկ ընտանիքի՝ սիրող ամուսնու եւ երեխաների մասին: Երազում է նաեւ մայրիկին կրկին անգամ տեսնել. շատ է կարոտում նրան եւ քույրիկին, հարազատ Երեւանն էլ է շատ կարոտել:

Շպռոտը


«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Շպռոտն իր էջը ջնջել է, «Ինստագրամ»-ում հրապարակած «սելֆի»-ներն էլ գրեթե միշտ նույն վայրից են.«Էջս ջնջել եմ լրագրողների բացասական նյութերի եւ որոշ մարդկանց բացասական վերաբերմունքի պատճառով: Մարդիկ միշտ իրարանցման մեջ են հայտնվում, երբ տեսնում են ինձ. չգիտեմ՝ ինչից է: Իսկ «սելֆի» նկարում եմ միայն ռեստորանի զուգարանում, որովհետեւ այնտեղի լուսավորությունը շատ լավն է: Խնդրում եմ ինձ չդատափետել այդ թուլության համար»:

Տեքսը՝ Ժենի Քոչարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Շպռօտի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին