×


«Ոստան By Ծիրանի» հայկական կոլորիտային ռեստորանի յուրահատկությունն ու բացման հյուրերը

Երեւանի սրտում`Աբովյան 8 հասցեում գտնվող հայտնի պատմամշակութային շենքում այսուհետեւ գործում է «Ոստան By Ծիրանի» հայկական ռեստորանը՝ հին երեւանյան մթնոլորտով ու ինքնատիպ ինտերիերով, բացօթյա գողտրիկ բակային հատվածով եւ փակ սրահներով։

«Ոստան By Ծիրանի» ռեստորանը գտնվում է Աբովյան 8 հասցեում


«Ոստան By Ծիրանի» ռեստորանի յուրահատկությունը հին երեւանյան ոճն է, որն արտահայտված է յուրաքանչյուր դետալում։ BRAVO.am-ը ներկա է եղել Երեւանի ամենակոլորիտային ռեստորաններից մեկի պաշտոնական բացմանը, որը հավակնում է դառնալ մայրաքաղաքի սիրված անկյուններից մեկը։ Կարմիր ժապավենը կտրելու արարողությունից հետո հյուրերն առաջինն են գնահատել վերականգնված շինությունը, օգտվել ավանդական ուտեստների եւ գինու հյուրասիրությունից։ Երեկոյին ելույթ են ունեցել թառահար Միքայել Ոսկանյանն ու իր երաժիշտ ընկերները։

Հայկական ուղղվածությամբ ռեստորանն իրենից մշակութային արժեք է ներկայացնում, հին Երեւանի կոլորիտն այստեղ վերականգնել են, ինչը կնկատեք հենց մուտքից, պատերին փակցված հին դռների լուսանկարներից, փայտե պատշգամբներից ու ճաշացանկից։ Այստեղ կզգաք ձեր աչքի առջեւ թխվող հացի ու լավաշի բույրը ու կվայելեք բնական մթերքների համադրությամբ հաճելի համեր։

«Ոստան By Ծիրանի» ռեստորանի բացմանը


«Ոստան»-ը «Ծիրանի» ռեստորանների ցանցի նոր նախագիծն է, ընկերությունը նպատակ ունի զարգացնել հայկական խոհանոցի մշակույթը Երեւանում։ Այդ ռեստորանների թվին են պատկանում հանրահայտ «Ծիրանի» այգի-ռեստորանը, «Գինետունը», Հյուսիսային պողոտա 5 հասցեում գտնվող «Ծիրանի» տուն-ռեստորանը, իսկ 4-րդը նորաբաց «Ոստանն» է։ Վերոնշյալ ռեստորաններում ճաշացանկը գրեթե նույնն է, սակայն «Ոստան»-ի գլխավոր յուրահատկությունն այն է, որ խոհարարները գտնում ու վերականգնում են հին մոռացված ուտեստների բաղադրատոմսերը։ Շատ շուտով ճաշացանկը կհամալրվի այդ ուտեստներով։  

«Ծիրանի» ռեստորանների ցանցի մարքեթինգի ղեկավար Յուրի Մինասյանը BRAVO.am-ին հայտնել է, թե ինչով է պայմանավորված վայրի ընտրությունը. «Պատմամշակութային արժեք հանդիսացող շենքում տիպիկ հայկական սնվելու վայր ունենալու գաղափարը մեզ հետաքրքիր թվաց եւ փորձեցինք վերականգնել ամեն դետալ՝ մուտքի դռան բռնակից մինչեւ պատուհանները։ Բռնակի համար գտել ենք քանդակագործի թոռանն ու պահպանված գծագրով փորձել վերականգնել։ Ցավոք, տարածքը չէր գործում, բակային հատվածն օգտագործվում էր որպես պահեստային մաս, իսկ այժմ բոլորը կարող են այցելել ու վայելել պատմական այս վայրի կոլորիտը»։

Յուրի Մինասյանը եւ Աննա Գրիգորյանը


Ի դեպ, մուտքի անմիջապես ձախ հատվածում «PreGomesh» զարդերի ցուցասրահն է. հայկական արծաթե նմուշները տեղում կարող եք գնել։ «Ծիրանի» ռեստորանների ցանցը նաեւ սեփական արտադրանք ունի՝ մրգերի ու բանջարեղենների բնական պահածոներ, որոնք արտադրվում են փոքր քանակով՝ միայն ռեստորանների համար։ 

Հայկական տնական կերակրատեսակներ համտեսելու ու հանգիստ մթնոլորտը վայելելու համար այցելեք «Ոստան»։ Ձեր ընկերական կամ ընտանեկան երեկույթն ավելի անմիջական կարող եք անցկացնել երկրորդ հարկում գտնվող առանձին սրահներում։ Այստեղ ձեզ կսպասարկեն հոգատարությամբ ու սիրով, իսկ հաճելի միջավայրում՝ սիրելի մարդկանց հետ, ժամերն ակնթարթի պես են անցնում։ 

Նշենք նաեւ, որ «Ոստան By Ծիրանի»-ում ձեր օտարերկրացի հյուրերին կտպավորեք համեղ հայկական սնունդով, ինտերիերով, զարդանախշերով, փորագրություններով ու ջերմ մթնոլորտով։ Այս վայրում գեթ մեկ անգամ լինելով՝ կցանկանաք կրկին վերադառնալ։ Ուստի, մաղթում ենք հաճելի ու անմոռանալի ժամանց:)։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին