×


Ո՞վ է Էրիկի “անհասանելին” :)

Մողես, ապագայի մարդիկ, չմուշկներ, պարային ռիթմեր. նոյեմբերի 18-ին այսպիսի բաղադրիչներով տեսահոլովակ կներկայացնի էրիկը: Երգչի նոր աշխատանքը կոչվում է “Անհասանելի”, որի շուրջ էլ ծավալվել է մեր զրույցը:

Էրիկի նոր տեսահոլովակի նկարահանումներին


“Շատ էի ցանկանում Ամանորին ընդառաջ ռիթմիկ երգ ներկայացնել, որպեսզի մարդիկ կարողնան պարել եւ ուրախանալ. այդ օրը պետք է շատ ուրախ երգեր հնչեն: Երկու տարի առաջ թողարկված իմ “Անիրական” երգն այնքան էր տպավորել մարդկանց, որ ինձ անվանում էին անիրական Էրիկ:): Ես էլ որոշեցի՝  որպեսզի այն շարունակություն ունենա, կներկայացնեմ “Անհասանելի” -ն... Իսկ թե ինչու ենք այդպես վերնագրել, կպարզեք՝ լսելով երգը. մտածված քայլ է”,-BRAVO.am-ին պատմել է նա:

Էրիկի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Երգի խոսքերի հեղինակը Սերգեյ Գրիգորյանն է, երաժշտությունը գրել է հենց Էրիկը, գործիքավորումն արել է Lazzaro-ն, ռեժիսորը Արեն Բայադյանն է, իսկ օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը.“Տեսահոլովակը նկարահանել ենք Երեւանից դուրս: Միակ բարդությունն առաջացրել է ընտրված տեղանքը, ուր հասնելու համար պետք է օգտվեինք պարաններից:):  Սյուժե չկա, պարզապես փորձել ենք ներկայացնել ապագան՝ աշխատելով նաեւ հագուստների ու կերպարների վրա: Ոճով զբաղվել է Արմեն Գալյանը, հագուստներն էլ կարվել են “Ատեքս” նորաձեւության տանը”,-տեղեկացրել է երգիչը:

Էրիկի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Էրիկի խոսքով՝  այս տեսահոլովակում եւս իրեն կտեսնենք պարելիս:). “Բեմադրությունն արել է պարուսույց Հովհաննես Սարգսյանը: Ակումբային ոճի գործ է, ուստի շեշտը դրել ենք ոչ թե խոսքերի, այլ՝ երաժշտության վրա: Թեթեւ, ուրախ տրամադրություն փոխանցող երգ է”:

Տեքստը՝  Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Էրիկի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին