×


Ով է Մարինկա Խաչատրյանի փեսացուն :)

Մարինկա Խաչատրյանի՝ հարսի զգեստով լուսանկարները երեկ ներկայացրել ենք:  «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է՝ թեեւ երկրպագուները շտապել են մտածել, թե ամուսնացել է, սակայն իրականում կադրերն արված են նկարահանման հրապարակում:

«Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին


Պարզվում է՝ հարսանեկան ինքնատիպ «իրարանցում» է սպասվում «Շանթ» հեռուստաընկերության Ամանորի ծրագրի շրջանակում, իսկ Մարինկան հարսնացուներից միայն մեկն է.«Փակագծերը չեմ ուզում շատ բացել, բայց հետաքրքիր շոու է սպասվում հեռուստադիտողին: Փեսացուս էլ Էրիկ Կարապետյանն է»:

Մարինկա Խաչատրյանը՝ «Շանթ»-ի տոնական ծրագրի նկարահանումներին


Անդրադառնալով տարբեր նկարահանումների ժամանակ ճերմակ զգեստ կրելուն՝ Մարինկան ասել է, որ իր համար արդեն սովորական է դարձել հարսի կերպարում լինելը:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ «Շանթի»

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին