×


Ով է ավտոմեքենա նվիրել Մարինկա Խաչատրյանին :)

Մարինկա Խաչատրյանը երեկ դարձել է 19 տարեկան: «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհու ծննդյան օրն առանձնացել է շնորհավորական բազում զանգերով, բարեմաղթանքներով ու նպատակներից մեկի իրականացմամբ: Հոբելյարը BRAVO.am-ին ասել է, որ նախատեսում է մեծ խնջույք կազմակերպել հաջորդ տարի՝ 20-ամյակին:

Մարինկա Խաչատրյանը նշել է 19-ամյակը


«Կեսգիշերին նկարահանման էի, որտեղ էլ ստացա առաջին մաղթանքներն ու ծաղիկները: Ինձ համար անակնկալ էին պատրաստել նաեւ ընկերներս, որոնք, ավանդույթի համաձայն, փուչիկներով, տորթով ու նվերներով գիշերը եկան մեր տուն մեր: Իսկ առավոտյան կրկին շտապեցի նկարահանման հրապարակ՝ տոնական մթնոլորտում աշխատելու»,-պատմել է նա:

Մարինկա Խաչատրյանն ավտոմեքենա է գնել


Անդրադառնալով տարեդարձի առթիվ ստացած նվերներին՝ Մարինկան ասել է. «Հենց այս տարի որոշեցի իրականացնել իմ փոքրիկ երազանքներից մեկը. ինքս ինձ գեղեցիկ սպիտակ ավտոմեքենա նվիրեցի: Եղբորս կողմից էլ անվանական վզնոց եմ նվեր ստացել»:

Մարինկա Խաչատրյանը նշել է 19-ամյակը


Ծննդյան տորթի մոմերը փչելիս դերասանուհին հերթական նպատակի իրականացման մասին է մտածել, ինչն էլ մաղթում ենք նրան:):

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Մարինկա Խաչատրյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW