×


Ո՞վ կհաղթի «Դեպի Եվրատեսիլ»-ում

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 24-ին: Հանրայինի ուղիղ եթերում օրերս տեղի ունեցած 1-ին կիսաեզրափակիչ փուլի արդյունքներով՝ այսօր արդեն բաղձալի տիտղոսի համար պայքարը շարունակում են ընդամենը չորս մասնակից՝ Մարտան, Արծվիկը, Իջինը եւ Սյուզաննա Մելքոնյանը:

Մարտան եւ Արամ MP3-ն


Ժյուրիի անդամները մրցույթի մասնակիցների ելույթները գնահատել են 1-6 միավորի շրջանակում` ամենից շատ հավանած մասնակցին տալով առավելագույն 6 միավոր:   Ժյուրիի կազմում էին երաժշտագետ, խմբավար Նաիրա Գյուրջինյանը, «Արցախի ձայներ» նախագծի հիմնադիր-ղեկավար, երաժշտական պրոդյուսեր Լիրա Քոչարյանը, կոմպոզիտոր Լիլիթ Նավասարդյանը, երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասատրյանը, երգերի խոսքերի հեղինակ, հաղորդավար Ավետ Բարսեղյանը, ռեժիսոր Արթուր Մանուկյանը, բեմադրող պարուսույց Քրիստինա Ավագիմյանը, պրոդյուսեր Արթուր Ղուկասյանը, դիզայներ, քանդակագործ Նուռը (Արման Դավթյան):

Ինգա Արշակյանը եւ Սյուզաննա Մելքոնյանը


Ժյուրիի  բոլոր մասնակիցների տված միավորները գումարվել են իրար եւ դարձել ընդհանրական միավորներ: Քվեարկության արդյունքում 20 միավորի արժանացել է Լուսին, 25 միավորի` Իջինը, 31 միավորի` Սյուզաննա Մելքոնյանը, 32 միավորի` Արծվիկը, 33 միավորի` Վահե Ալեքսանյանը եւ 48 միավորի` Մարտան: Մի փոքր այլ էր sms քվեարկության պատկերը. Հայաստանից եւ Արցախից իրականացված քվեարկության համաձայն` 15 միավոր ստացել է Վահե Ալեքսանյանը, 17 միավոր` Լուսին, 33 միավոր` Իջինը, 36 միավոր` Սյուզաննա Մելքոնյանը, 39 միավոր` Արծվիկը, իսկ 49 միավոր` Մարտան: 

Իվետա Մուկուչյանը


«Դեպի եվրատեսիլ» նախագծի 2-րդ կիսաեզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 17-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում: Այս անգամ մասնակիցների ելույթները կգնահատեն միջազգային ժյուրիի անդամները, ինչպես նաեւ մեր հայրենակիցները` sms քվեարկությամբ: Այս փուլի ընթացքում 4 մասնակիցներից կընտրվեն 2 լավագույնները, ովքեր էլ կշարունակեն պայքարը մրցույթի եզրափակիչ փուլում:


Տեղեկատվությունը եւ լուսանկարները տրամադրել է Առաջին ալիքը
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին