×


Ովքեր են դուրս եկել «Դոմինո»-ից

Մարտի կեսից «Արմենիա TV»-ի եթերում հնարավոր կլինի հետեւել «Դոմինո» սիթքոմի նոր զարգացումներին: Հումորային նախագծի ռեժիսոր Հարություն Խալաֆյանը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ չորրորդ եթերաշրջանում սպասվում են սցենարային հետաքրքիր փոփոխություններ:

Սոս Ջանիբեկյանը, Ռիփփին եւ Նարեկ Բավեյանը


«Նախագծին հրաժեշտ են տվել Արսեն Գրիգորյանը, Զառա Մինասյանը, Գայանե Ավետիսյանը, Սոնա Շահգելդյանն ու Արմինա Ասրյանը: Նրանց կերպարների սյուժետային գիծն ավարտվել է»,-պարզաբանել է ռեժիսորը:

Սիլվի Բարկովան եւ Գայանե Ավետիսյանը


Սիթքոմում իրենց խաղը կշարունակեն գլխավոր դերակատարները՝ Սոս Ջանիբեկյանը, Նարեկ Բավեյանը եւ Մհեր Խաչատրյանը, ինչպես նաեւ Կառային, Լիլիին եւ Նարեին մարմնավորող դերասանուհիներ Ռիփփին, Սիլվի Բարկովան եւ Արփինե Իսրայելյանը.«Հնարավոր է՝ թիմին միանա եւս մեկ դերասան: Դեռեւս հստակ չէ»,-նշել է Հարություն Խալաֆյանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչանի/Bravo.am/
Լուսանկարները`«Դոմինո»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին