×


Ովքեր սիրո դաշինք կկնքեն 2016-ին :)

Սուրբ Վալենտինի օրը շատերի համար հրաշալի առիթ է սեր խոստովանելու, ինչու չէ, նաեւ ամուսնության առաջարկ անելու: Այսօր հենց այդպես է վարվել նախորդ տարի նշանադրված երաժիշտ Արմեն Շավերդյանը` պարուհի Միլենա Ոսկանյանին առաջարկելով դառնալ իր կինը: Բացի այս զույգից, ամենայն հավանականությամբ, այս տարի ամուսնական դաշինք կկնքեն 2015-ին նշանադրված այս հայտնիները.

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Մովսես եւ Աննա

Սերիալներից հայտնի Մովսես Երեմյանի եւ ամերիկաբնակ պարուհի Աննայի նշանադրությունը «մինի-հարսանիք» էր հիշեցնում, որի բացառիկ անդրադարձը զույգը վստահել էր BRAVO.am-ին: «Կարծում եմ՝ 2016-ը մեր տարին է լինելու: Առաջին փուլում հարսանիքն է. որոշել ենք ամուսնանալ ապրիլին, առայժմ կբնակվենք Երեւանում, իսկ թե հետագայում որտեղ կապրենք, ժամանակը ցույց կտա»,-մեզ հետ զրույցում նշել է Մովսեսը:

Մովսես Երեմյանի նշանադրությանը


Սիլվա եւ Դավիթ

Սիլվա Հակոբյանի եւ պրոդյուսեր Դավիթ Ազարյանի հարսանիքը եւս սարերի ետեւում չէ: Երգչուհու ընտրյալը վերջերս BRAVO.am-ին է տրամադրել նախորդ աշնանը տեղի ունեցած իրենց նշանադրության լուսանկարները եւ հայտնել հետեւյալը.«Փորձը ցույց է տալիս, որ երկար նշանված մնալը լավ բանի չի հանգեցնում, այդ պատճառով շատ չենք սպասի: Արդեն երկու տարի է` միասին ենք, եւ մեր պսակադրության օրը շատ հեռու չի»:

Դավիթ Ազարյանը եւ Սիլվա Հակոբյանը


Մոսո եւ Քրիստինա

«Ֆուլ Հաուս» սիթքոմից Մոսո Կարապետյանի եւ Քրիստինայի նշանադրությունը տեղի է ունեցել նախորդ տարեվերջին` Միացյալ Նահանգներում: Մեծ խնջույքին ներկա են եղել «ֆուլհաուսցիները», Խորեն Լեւոնյանը եւ զույգի մյուս ընկերները: Մոսոն BRAVO.am-ին տեղեկացրել է, որ նախատեսում են պսակադրվել ապրիլին` Հայաստանում:

Մոսո Կարապետյանի նշանադրությանը


Գոհար եւ Նարեկ

2015-ի դեկտեմբերին նշանադրվել է նաեւ Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նրա ապագա ամուսինը «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է:

Գոհար Գասպարյանը եւ Նարեկ Վան Աշուղաթոյանը


Գնել եւ Աննա

12.12.15` նշանադրության համար այս ամսաթիվն էին ընտրել Գնել Ուլիխանյանն ու սիրելին: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանի ապագա կինը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Աննան է: Ի դեպ, զույգն այսօր հրապարակել է նշանադրության տեսանյութը:

Գնել Ուլիխանյանը` նշանածի հետ


Օվսաննա եւ Արտակ

«Շանթ»-ի «Ուրիշի հոգին» սերիալից հայտնի Օվսաննա Մինասյանը նշանադրվեց տարեդարձի օրը` դեկտեմբերի 24-ին: Նրա ընտրյալն ամերիկաբնակ գործարար Արտակն է: Առաջիկայում Օվսաննան կմեկնի Միացյալ Նահանգներ, որտեղ էլ տեղի կունենա զույգի հարսանիքը:

Օվսաննա Մինասյանը` նշանածի հետ


Սոնա եւ Վահագն

Ապագա հարսիկներից է նաեւ երգչուհի Սոնա Ռուբենյանը: Նրա եւ ընտրյալի` Վահագն Ստեփանյանի նշանդրեքը եւս տեղի է ունեցել ծննդյան տարեդարձի օրը` դեկտեմբերի 14-ին:

Սոնա Ռուբենյանը` նշանածի հետ


Սոնա եւ Սարգիս

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի Սոնա Մուրադյանը նշանադրվել է մասնագիտությամբ իրավաբան Սարգիս Պետրոսյանի հետ: Երկու տարի ընկերություն անելուց հետո զույգը հայկական ավանդական նշանադրություն էր կազմակերպել, որին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները:

Սոնա Մուրադյանը` նշանածի հետ


Նարե եւ Մովսես

Նարե Գրիգորյանի ընտրյալն օվկիանոսի մյուս ծայրում ապրող Մովսեսն է, ով մի շարք երգերի ու բանաստեղծությունների հեղինակ է: Զույգի նշանադրությանը հյուրեր չեն եղել. երկուսով են նշել կարեւոր առիթը, ավելին, երգչուհու համար էլ ամուսնության առաջարկությունն անակնկալ է եղել:

Նարե Գրիգորյանը` նշանածի հետ


Տաթեւ եւ Կարեն

Թեեւ Տաթեւ Սարգսյանի սիրելին` Կարենը, բնակվում է Ռուսաստանում, նրանց նշանդրեքը տեղի է ունեցել Երեւանում: Արարողությունից որոշ ժամանակ անց զույգը պատրաստվում էր հարսանիքին, նույնիսկ պսակադրության վայրն էին ընտրել, սակայն ինչ-ինչ պատճառներով հարսանիքը հետաձգվեց: Հավանաբար, հենց այս տարի նրանք կկարողանան ընտանիք կազմել եւ կապվել ամուսնական թելերով:

Տաթեւ Սարգսյանի նշանադրությանը


Ժոռ եւ Լուսինե

Անցնող տարում իր «մինի-հարսանիք»-ով աչքի է ընկել նաեւ Ժոռ Մելոյանը: Ռեժիսորի ընտրյալը Երեւանի պետական համալսարանի ուսանողուհի Լուսինե Ղազարյանն է: Ի դեպ, նշանադրությունը տեղի է ունեցել հենց աղջնակի ծննդյան օրը` նոյեմբերի 3-ին: Այս զույգի հարսանիքը եւս սարերի հետեւում չէ:

Ժոռ Մելոյանի նշանադրությանը


Մավր եւ Շուշան 

Ժողովրդական երգեր կատարող Մավր Մկրտչյանի ընտրյալը Կոնսերվատորիայի ուսանողուհի Շուշան Հովհաննիսյանն է: Նրանց` նախորդ տարի տեղի ունեցած ավանդական նշանդրեքին, վստահաբար, կհաջորդի գեղեցիկ ավանդական հարսանիքը:

Մավր Մկրտչյանը` նշանածի հետ


Լեւոն եւ Արիանա

Սիրելիին շուրջ 10 տարի առաջ Եվրոպայում հանդիպած շախմատիստ Լեւոն Արոնյանն իր նշանադրության մասին հայտնեց նախորդ տարի: Գրոսմայստերի սիրտը գրավել է ֆիլիպինյան ծագմամբ ավստրալիացի շախմատիստուհի Արիանա Քաոիլին:

Լեւոն Արոնյանը եւ Արիանա Քաոիլին


Կարինե եւ Ջեյսոն

Բելգիաբնակ երգչուհի Կարինե Օհանյանի (Ke՛yoh) սիրելին ազգությամբ հույն երգիչ-երգահան Ջեյսոն Մքնայթն է, որի հետ ծանոթացել է “Duet Song Writing” նախագծի ժամանակ: Ինչպես Կարինեն էր երազում, նշանադրությունը տեղի է ունեցել դղյակում:

Ջեյսոն Մքնայթը եւ Կարինե Օհանյանը


Սոնե եւ Արսեն

Սոնե Սիլվերի եւ սիրելիի` Արսենի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել մեկ տարի առաջ այս օրը` փետրվարի 14-ին: Ակումբային հաուս ոճում հանդես եկող երգչուհու ընտրյալն իր բնագավառի հետ կապ չունի, նրանք միմյանց ճանաչել են դեռ 15 տարի առաջ, քանի որ ապրել են հարեւան բակերում: Սոնեն ցանկություն  է հայտնել, որ իր առաջիկա հարսանիքը պարունակի հայկական ավանդական հարսանիքի տարրեր, բայց նաեւ լինի անսովոր ու յուրահատուկ:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին