×


ՈւՀԱ հայկական հավաքականը կմասնակցի «Голосящий КиВиН-2016»-ին

Հուլիսի 17-ին Ռուսաստանի Սվետլոգորսկ քաղաքում` Բալթիկ ծովի ափին, տեղի կունենա ՈւՀԱ հեղինակավոր «Голосящий КиВиН-2016» մրցույթ-փառատոնը, որին երկար տարիների ընդմիջումից հետո կմասնակցի նաեւ Հայաստանի հավաքական թիմը («Сборная Армении»)։ Փառատոնը կհեռարձակի ռուսական Առաջին ալիքը։



Հինգ տարիների ընթացքում «Сборная Армении» թիմը հաջող մասնակցություն է ունեցել «АМИК» հեռուստատեսային ստեղծագործական միավորման Մոսկվայի, Մինսկի, Սոչիի, Սանկտ Պետերբուրգի, Կուրսկի եւ Տոլյատիի պաշտոնական լիգաներում: 2016-ին վերակազմավորված թիմն արդեն երկրորդ անգամ հաջող հանդես է գալիս Տոլյատիի հեռուստատեսային «Первая лига»-ում:

Հիշեցնենք, որ Սոչի քաղաքում ընթացքող «КИВИН-2016» միջազգային փառատոնի ժամանակ Ալեքսանդր Մասլյակովն անձամբ հրավիրերել է թիմին մասնակցել ակումբի հեղինակավոր «Голосящий КИВИН» փառատոն-մրցույթին:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին