×


Ո՞ւմ համար է Varda-ն Երեւան ժամանել :)

Varda-ն մեկ շաբաթով Երեւանում է: Փոլ-դենսի աշխարհի չեմպիոնը Հայաստան է ժամանել այս գիշեր, իսկ թե ովքեր են դիմավորել նրան օդանավակայանում, կարող եք տեսնել BRAVO.am-ի լուսանկարչի ֆիքսած կադրերում:):

Varda-ն ժամանել է Երեւան


Պարուհու այցը գործնական է, եւ ժամեր առաջ ստացած ծաղկեփնջերից մեկն էլ հենց այն երգչից է, որի հետ պատրաստվում է համագործակցել.“Ահա այն մարդը, որի համար ես հաղթահարեցի 2236 կմ… Ասել էի, որ նոր տեսահոլովակ եմ նկարահանում, բայց չէի տեղեկացրել, որ դա կլինի զուգերգ Միհրան Ծառուկյանի հետ: Բոլոր ճանապարհները տանում են Երեւան, անգամ եթե քասթինգի գնում ես Մոսկվայում… Պատահականություններ չեն լինում”,-նշել է Varda-ն:

Միհրան Ծառուկյանը օդանավակայանում դիմավորել է Varda-ին


Վարդանուշ Մարտիրոսյանը նաեւ առաջարկ ունի դառնալ հայկական կոնյակներից մեկի գովազդային դեմքը, ինչի հետ կապված աշխատանքները եւս կտարվեն առաջիկա օրերի ընթացքում:

Varda-ն եւ Միհրան Ծառուկյանը զուգերգի տեսահոլովակ կներկայացնեն


Varda-ի հետ հետաքրքիր հարցազրույցի եւ ֆոտոշարքի սպասեք BRAVO.am-ում ;):

Varda-ն նախկինում զուգերգով է հանդես եկել նաեւ ուկրաինացի հայտնի երգիչ Վիտալի Կոզլովսկու հետ: Տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին