×


Ո՞ւր է մեկնել Աննա Հարությունյանը եւ ո՞ւմ համար է ցավում

Տեւական ժամանակ լռություն պահպանող Աննա Հարությունյանը BRAVO.am-ին հայտնել է, որ այս օրերին գտնվում է Մոսկվայում եւ պատմել է, թե ինչ նպատակով է մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք.“Դեռ ամռանը մտադրվել էի ընկերուհուս ու նրա ջերմ ընտանիքին հյուրընկալվել: Եվ նրանից ստացած զանգը, որ այնտեղ ընթանում է տիցիանական 20 նկարի կարճաժամկետ ցուցադրություն, ինձ ստիպեց շտապ հավաքել իրերս:)”:

Աննա Հարությունյանը Մոսկվայում


Դերասանուհու` կերպարվեստի հանդեպ սերը պատահական չէ. Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտն ավարտելուց հետո նա սովորել է  Մանկավարժական համալսարանի “Կերպարվեստի պատմություն եւ տեսություն” բաժնի մագիստրատուրայում.“Ավարտելուց հետո առաջին անգամ էի նման նկարիչների գործերի ականատես լինում: Ինձ համար անակնկալ էր, երբ մի քանի ցուցասրահ անցնելուց հետո կանգնեցի Պիկասոյի հայտնի ստեղծագործություններից մեկի, ապա` մի քանիսի մոտ: Այնուհետեւ ինձ սպասում էր իմ պաշտելի ֆրանսիացի նկարիչ Անրի Մատիսը, որի կտավի առջեւից երկար ժամանակ չէի կարողանում հեռանալ: Երկրորդ մասնագիտությունս իր ուղղությամբ մտածելու տեղիք տվեց:): Նաեւ ներկա եղա թեթեւ ժանրի, բայց իր օրիգինալությամբ հետաքրքիր “Ամերիկյան շապիկ” խորագրով ցուցահանդեսին”:

Աննա Հարությունյանը


24-ամյա Աննայի երազանքն է “Կամելիազարդ տիկինը” պիեսում խաղալ Մարգարիտ Գոթիեի կերպարը: Այս ուղեւորության ընթացքում նա դիտել է իր սիրելի գործի մոդեռն բալետային բեմադրությունը.“Երազանքս իրագործելու ցանկությունը կրկնապատկվել է:): Իսկ “Երեք ընկեր” ներկայացման ժամանակ վայելել եմ դերասանուհի Չուլպան Խամատովայի հրաշալի խաղը”:

Դերասանուհու համար Մոսկվայում օրերը տպավորիչ ու հետաքրքիր են անցնում, սակայն “խորապես ցավում է մեծ դերասան, բարության խորհրդանիշ Սոս Սարգսյանի կորստի եւ վերջին հրաժեշտին ներկա չգտնվելու համար”: 

Աննա Հարությունյանը


Աննան այս շրջանում որեւէ սերիալում չի նկարահանվում, բայց վերադարձից հետո հոկտեմբեր 18-ին “Գոյ” թատրոնում ունի նոր ներկայացում, նաեւ մասնակցում է “Հայադարան” նոր հաղորդաշարին.“Հանրայինով արդեն հեռարձակվում է ռեժիսոր Կարեն Բաբաջանյանի` մեր մեծերին նվիրված ծրագիրը, որը ճանաչողական լավ բնույթ ունի, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ստեղծագործական անձնակազմին”: 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աննա Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW