×


Ո՞ւր է մեկնել Լիկա Սալմանյանը

“Արմենիա” հեռուստաընկերության “Հարազատ թշնամի” սերիալի գլխավոր հերոսուհի Էմմային մարմնավորող Լիկա Սալմանյանն այս օրերին Ուկրաինայի Խարկով քաղաքում է: Դերասանուհու` Հայաստանից բացակայելը, սակայն, չի խաթարի նկարահանումների բնականոն ընթացքը:

Լիկա Սալմանյանը


“Մի քանի օր կանցկացնեմ մայրիկիս հետ. նա այստեղ է բնակվում` ժամանակ առ ժամանակ այցելով հայրենիք: Մեկնել եմ հենց նրան տեսնելու նպատակով, բացի այդ, կհասցնեմ փոքր-ինչ հանգստանալ”,-BRAVO.am-ին ասել է Լիկան:

Դավիթ Թադեւոսյանը եւ Լիկա Սալմանյանը


Հեռավորությունը չի խանգարում դերասանուհու մայրիկին հետեւել դստեր խաղին եւ ուրախանալ նրա հաջողություններով, Լիկայի խոսքով` Ուկրաինայի օդանավակայանում էլ իրեն մոտեցել են հայեր, հայտնել, որ դիտում են սերիալը եւ անմիջապես ճանաչել են իրեն:

Մեզ հետ զրույցում Լիկա Սալմանյանը վստահեցրել է, որ մտադրություն չունի ընդմիշտ  տեղափոխվել մայրիկի մոտ.“Սերիալի ավարտից հետո դարձյալ կլինեմ հեռուստաէկրանին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի, "Նանե" ամսագրի եւ Լիկա Սալմանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW