×


Չինական հեքիաթները` հայերենով

«Արեւի լեռը» չինական ժողովրդական հեքիաթների ծաղկաքաղ է, որը հայերեն թարգմանությամբ ամփոփվել է մեկ ժողովածուի մեջ: Հայաստանի բոլոր դպրոցների եւ նախադպրոցական հիմնարկների գրադարանների համար նախատեսված ժողովածուի շնորհանդեսը տեղի է ունեցել Խնկո-Ապոր  անվան  ազգային  մանկական  գրադարանում:

«Արեւի լեռը» հեքիաթների ժողովածուն


Հեքիաթները մի գրքում հավաքագրելու գաղափարը ծնվել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո  Երիցյանի` Չինաստան  կատարած  այցի  ժամանակ, երբ Մետաքսի  ճանապարհի  մասին  ֆիլմ էր պատրաստվում: Գաղափարը  դարձավ  ծրագիր, ծրագիրն էլ ծնունդ տվեց գրքին: Ժողովածուն կազմել է հենց ինքը` Սերգո  Երիցյանը: Նա նշում  է, որ հեքիաթների այս գրքում ներկայացվում է «այն ոգին եւ էությունը, որը կոչվում է հայ-չինական բարեկամության ոգի»:

«Արեւի լեռը» հեքիաթների ժողովածուի շնորհանդեսին


Գիրքը տպագրվել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության աջակցությամբ: Շնորհանդեսի  ժամանակ դեսպան Թիան Երլունը գրքի  լուսընծայմանն  օժանդակելու  համար  շնորհակալություն է հայտնել Սերգո Երիցյանին, «Էդիթ Պրինտ»  հրատարակչությանը եւ հավելել.«Բարությունը գեղեցկություն է: Այս  արտահայտությունը  աշխարհի  տարբեր  ազգերի  հեքիաթների գլխավոր իմաստն է: Չինական  հեքիաթները եւս  արտահայտում են  սեր, բարություն, գեղեցկություն: Շուտով  Նոր տարի է: Ես շնորհավորում եմ բոլորին եւ այս  գիրքը որպես նվեր մատուցում հայ  երեխաներին»:

Նյութը` Մերի  Աղաջանյանի
Լուսանկարները` Մերի  Երիցյանի        

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին