Արեւիկ Գեւորգյանի՝ հուլիսին տեղի ունեցած պսակադրության մասին պատմել ենք: Դերասանուհին BRAVO.am-ին է տրամադրել չհրապարակված կադրեր կյանքի կարեւորագույն օրվանից, խոսել է հարսանեկան ճամփորդության եւ ներկա զբաղվածության մասին:
Արեւիկ Գեւորգյանի հարսանիքին
«Մեղրամսի համար ընտրել էինք Միացյալ Նահանգները: Պարզապես որոշեցինք համատեղել պասիվ եւ ակտիվ հանգիստները: Եղել ենք Հավայան կղզիներում, Լոս Անջելեսում, Լաս Վեգասում, Սան Ֆրանցիսկոյում»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:
Արեւիկ Գեւորգյանի հարսանիքին
Արեւիկի խոսքով՝ ամուսնությունից հետո կյանքը գրեթե չի փոխվել.«Գուցե բարեփոխվել է: Երբեմն թվում է՝ դեռ ընկերություն ենք անում:)»:
Արեւիկ Գեւորգյանը՝ ծնողների հետ
Դերասանուհին այս շրջանում աշխատում է Տիկնիկային թատրոնում.«Այժմ զբաղվածությունս եւ հետաքրքրությունս աշխատանքի հանդեպ ավելի է մեծացել: Փորձում եմ ներգրավվել ներկայացման մեջ: Նաեւ սկսել եմ զբաղվել իմ առաջին մասնագիտությամբ՝ հագուստի մոդելավորմամբ»:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: