×


Չհրապարակված կադրեր Արմենի եւ Միլենայի հարսանիքից

Հինգ ամիս է՝ «The Beautified Project» ռոք-խմբի կիթառահար Արմեն Շավերդյանն ու պարուհի Միլենա Ոսկանյանը կապված են ամուսնական թելերով: Թե որքանով է փոխվել զույգի կյանքը, ինչպես է անցնում ընտանեկան առօրյան եւ երբ են պատրաստվում ծնողներ դառնալ, պարուհին պատմել է BRAVO.am-ին՝ տրամադրելով չհրապարակված կադրեր հարսանեկան ֆոտոշարքից:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


«Ամուսնությունից հետո ոչ թե կյանքս է փոխվել, այլ ավելի եմ երջանկացել: Ինձ համար Արմենը կատարյալ ամուսին է՝ իմ երազանքների ասպետը: Միշտ ցանկացել եմ՝ նրա նման տղամարդ լինի կողքիս, բայց մտածում էի՝ ուղղակի երազանք է այդպիսի մեկին գտնելը, այն էլ վերջապես գտա իմ կեսին:)»,-նշել է Միլենան:

Միլենա Ոսկանյանը


Նրանք շարունակում են իրենց կարիերայով զբաղվել.«Շատ ուրախ եմ, որ դեմ չէ իմ աշխատանքին, նաեւ գնահատում ու օգնում է, որ ավելի առաջադիմեմ: Աշխատանքից հետո հոգնած ենք լինում, բայց միմյանց հետ կիսվում ենք՝ ում օրն ինչպես է անցել: Արմենն այն մարդն է, ում հետ հանգիստ կարող եմ խոսել ցանկացած թեմայի շուրջ: Իսկապես, իրար շատ ենք օգնում խորհուրդներով: Ճիշտ է՝ ես շատ բան չեմ հասկանում ամուսնուս աշխատանքից, բայց փորձում եմ հնարավորինս լավ խորհուրդներ տալ:)»:

Պարզվում է՝ զույգի նորաստեղծ ընտանիքում դեռ վեճեր չեն եղել.«Գուցե ինչ-որ բանից նեղանամ, բայց Արմենն անմիջապես համբուրում է այտս ու բացատրում իրավիճակը: Նա այնպիսի մարդ է, որ երբեք չի կարող հարցն առանց լուծելու հանգիստ քնել, իսկ ես մի փոքր նեղացկոտ եմ: Նա ինձ շատ լավ է ճանաչում ու գիտի՝ ինչպես բարձրացնել տրամադրությունս»:

Միլենա Ոսկանյանը եւ Արմեն Շավերդյանը


Արմենն ու Միլենան դեռ չեն պատրաստվում ծնողներ դառնալ.«Միշտ ասում է՝ կինս մեղկ է, թող մի քիչ պարի, հավեսը հանի: Ավելի շատ իմ մասին է մտածում, որովհետեւ իմ մասնագիտական աշխատանքը մի քանի տարով կանգ կառնի, ու չգիտեմ՝ հետագայում կշարունակեմ, թե ոչ: Եթե երեխան ինձ նման խելոք լինի, կկարողանամ պարել, իսկ եթե Արմենի պես սնդիկ ու չար լինի, ոչ: Շատ ենք ուզում մեր առաջնեկն աղջիկ լինի: Արմենն ասում է՝ թող մամայի պես սիրուն ու թիթիզ լինի: Բայց Աստված ինչպես կկամենա, կարեւորը՝ առողջ բալիկ լինի»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝  «Prestige»-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին