×


Չհրապարակված կադրեր Մոսո Կարապետյանի հարսանիքից

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան Մոսո Կարապետյանի եւ ամերիկաբնակ յոգայի ուսուցչուհի Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան պրոֆեսիոնալ ֆոտոշարքն արդեն պատրաստ է: Զույգը լուսանկարները տրամադրել է BRAVO.am-ին, որոնցում  կտեսնեք ոչ միայն կադրեր Զվարթնոցից, այլեւ նրանց կյանքի կարեւորագույն օրվա հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերին:

Մոսո Կարապետյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքին


Նշենք, որ Մոսոն եւ Քրիստինան պսակադրվել են Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում: Զույգի քավորի պարտականությունները ստանձնել է դերասանի մանկության ընկերը` Վլադ Ստեփանյանը, ով հումորիստ, դերասան Վահագն Ստեփանյանի` Դելոյի եղբայրն է:

Սիրահարներն ամուսնական մատանիներով փոխանակվելուց եւ Տեր հոր օրհնությունը ստանալուց հետո ուղեւորվել են ռեստորանային համալիր` տոնելու իրենց միությունը:

Մոսո Կարապետյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանիքին


Հարսանեկան խնջույքին, որը վարել է դերասան, հումորիստ Գրիգոր Դանիելյանը, ներկա են եղել սիթքոմի դերասանները, Խորեն Լեւոնյանը, Անաիս Սարդարյանը, Սոնա Մաթեւոսյանը, Լեւս Դավթյանը, Գնել Ուլիխանյանը եւ այլք:

Մոսո Կարապետյանը եւ Միհրան Ծառուկյանը


Մոսոն եւ Քրիստինան հարսանիքից հետո ամուսնական ճամփորդության են մեկնել Դուբայ:

BRAVO.am
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին